Լրահոս

27.10.2016 10:27


Ողբերգական դեպք Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում. հայտնաբերվել է հնչյունային ռեժիսորի դին

Ողբերգական դեպք Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում. հայտնաբերվել է հնչյունային ռեժիսորի դին

Քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ինչպեա հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի դահլիճում կնոջ դի կա:

Ոստիկաններն ու քննիչները թատրոնի դահլիճում հայտնաբերել են 65-ամյա Աստղիկ Մուշեղյանի դին: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ա. Մուշեղյանը ներկայացումից հետո բարձրացել է մոտ 8 մ բարձրության վրա տեղադրված «դինամիկներն» անջատելու համար, սակայն վայր է ընկել և տեղում մահացել:

Ա. Մուշեղյանը նշված թատրոնի հնչյունային ռեժիսորն էր:

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը