Աշխարհ

27.10.2016 22:54


Իռլանդիայում հայտնաբերվել է ծառերից բաղկացած կելտական խաչ (լուսանկար)

Իռլանդիայում հայտնաբերվել է ծառերից բաղկացած կելտական խաչ (լուսանկար)

Իռլանդիայի հյուսիսում գտնվող Դոնեգոլ կոմսության անտառային հատվածում նկատվել է գրեթե կատարյալ կերպով պատկերված նկար՝ կելտական խաչի տեսքով, որը ձևավորված է 2 տեսակի ծառից։

Ավելի քան 100–մետրանոց այս երևույթն իսկապես հրաշք է, բայց ոչ կրոնական իմաստով։ Այդ հրաշքը ձեռակերտ է։ Այս մասին փոխանցում է «Donegal Daily»–ն։

Բլրի վրա ծառերը հատուկ է այդպես տնկել տեղի բնակիչ Լիամ Էմմերին, ով ներկայումս մահացած է։ Կելտական խաչը ներկայումս հրաշալի կերպով երևում է այն բանի շնորհիվ, որ աշնանը ծառերը տարբեր ձևով փոխում են իրենց տերևների գույնը։ Ինքն Էմմերին իր այգեգործական սխրանքը, դժբախտաբար, չի տեսել։ Էմմերիի կնոջ խոսքերով՝ նա արդեն հասցրել է մոռանալ ամուսնու այդ աշխատանքի մասին, սակայն, հավանաբար, նա երջանիկ կլիներ, եթե իմանար, թե ինչ գեղեցկություն է արդյունքում ստացվել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը