Կարծիք

27.10.2016 17:23


Խոր քնից արթնանում են պալատական հաստիքային «ընդդիմադիրները»

Խոր քնից արթնանում են պալատական հաստիքային «ընդդիմադիրները»

Խորհրդարանական ընտրություններին մնացել է 5 ամիս, և խոր քնից արթնանում են պալատական հաստիքային «ընդդիմադիրները»: Նրանց բոլորի առաքելությունը մեկն է՝ քաղաքական դաշտում խառնաշփոթ, քաոս ստեղծել, մոլորեցնել ընտրողներին ու փոշիացնել նրանց ձայները: Եվ ահա, մեզ բոլորիս քաջ հայտնի Արամ Զավենի Սարգսյանն էլ է լծվել նույն այդ գործին:

Այս օրով առիթը բաց չի թողել, և քանի լրագրողները հիշել են իր գոյության մասին, որոշել է իր քաղաքական ամբիցիաների մասին պատմել: Ասում է, թե ինքն էլ է բանակցություններ սկսել այլ քաղաքական ուժերի հետ՝ դաշինքով ընտրություններին մասնակցելու համար: Ու մի բան էլ պայմաններ է առաջ բերում, թե ում հետ կհամագործակցի, իսկ ում հետ՝ ոչ: Եվ ասում է, թե «Համախմբում» կուսակցության հետ չի պատրաստվում համագործակցել: Մեկը հարցնող լինի, իսկ «Համախմբումը» պատրա՞ստ է համագործակցել Արամ Զավենիչի հետ: Հասարակությունը հո լավ գիտի, թե նա ով է: Լայն կոնսոլիդացիան՝ լայն կոնսոլիդացիա, բայց եթե Արամ Զավենիչն իսկապես ուզում է նպաստել Հայաստանում դրական փոփոխություններին, ավելի լավ է՝ քաղաքական գործընթացին չխառնվի ու չվարկաբեկի ընդդիմության միավորումը:

Մեկ էլ ասում է, թե Օսկանյանն է մարտի 1-ի պատասխանատուն: Բա ուրի՞շ, պարո՛ն Սարգսյան: Մենք հո գիտենք, թե ում էր ձեռնտու մարտի 1-ը, և ով դրանից օգուտ քաղեց: Եթե չեմ սխալվում, այդ մարդն էլ Զավենիչի «ընտանիքի ընկերն էր», բա մոռացա՞ք: Հիմա էլ ընկել եք սար ու ձոր, մարտի 1-ի պատասխանատու եք փնտրում, մի բան էլ նրանց հետ չեք համագործակցում: Բոլորս էլ տեսնում ենք, որ հենց լավ էլ մարտի 1-ի պատասխանատուի ու շահառուի հետ եք համագործակցում: Դե, համագործակցելը որն է. նյութական բարիքների դիմաց նրան շատ կոնկրետ ծառայություններ եք մատուցում:

Անդրանիկ Վարդանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը