Հարցազրույց

Նոյեմբեր 12, 2016 16:40

ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության մամլո խոսնակ Արեգնազ Մանուկյանն անդրադարձել է ներքին ու արտաքին քաղաքական խնդիրներին

ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության մամլո խոսնակ Արեգնազ Մանուկյանն անդրադարձել է ներքին ու արտաքին քաղաքական խնդիրներին

Հանրային հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի շուրջ ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության դիրքորոշումը հստակեցնելու նպատակով զրուցեցինք կուսակցության մամուլի խոսնակ Արեգնազ Մանուկյանի հետ:

Կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանը լրագրողների հետ վերջին հանդիպման ժամանակ լայն համախմբան կոչ արեց՝ շեշտելով, որ ՀԱՄԱԽՄԲՈՒՄԸ ճիշտ է համարում առաջիկա խորհրդարանական ընտրություններում քաղաքական ու քաղաքացիական շրջանակների ներգրավմամբ միասնական բևեռի ձեւավորման միջոցով երկրում նոր որակի իշխանություն ձեւավորելը: Քաղաքական ո՞ր ուժերի հետ եք բանակցում, եւ ի՞նչ արդյունքներ կան այս պահին:

–Նախ՝ ասեմ, որ բոլոր ուժերի մոտ էլ, որոնց հետ քննարկումներ ենք ունեցել, այդ գաղափարն ընդունելի է, քանի որ բոլորի մոտ էլ առկա է այն գիտակցումը, որ միայն համախմբմամբ կարելի է լուրջ փոփոխությունների հասնել: Ինչ վերաբերում է բանակցությունների արդյունքներին, ապա այս պահին չէի ցանկանա կոնկրետ անուններ տալ, մինչեւ գործընթացը չհասնի իր տրամաբանական ավարտին: Հատկապես որ կան փոխադարձ պայմանավորվածություններ՝ վերջնարդյունքից առաջ գործընթացին չվնասելու համար քաղաքական ուժերի մասով հայտարարություններ չանել:

Այս համատեքստում ինչպե՞ս է ՀԱՄԱԽՄԲՈՒՄԸ դիտարկում Գագիկ Ծառուկյանի հնարավոր վերադարձը եւ համագործակցությունը նրա հետ:

–Չի դիտարկում: Ինչպես նշեց Օսկանյանը, կլինի հայտարարություն Ծառուկյանի կողմից, այն ժամանակ էլ մեր դիրքորոշումը կհայտնենք: Այլեւայլ մեկնաբանությունների տեղիք չտալու համար ասեմ, որ մեր կուսակցության նախաձեռնած համախմբման գործընթացը պայմանավորված չէ այս կամ այն անձով:

Պրն Օսկանյանը խոսում էր Լեռնային Ղարաբաղի խնդիրը բանակցային գործընթացի միջոցով լուծելու մասին, սակայն վերջին օրերին ռազմաճակատի գծում նկատվում է լարվածություն, ինչը վնասում է հակամարտության կարգավորման դիվանագիտական ուղուն։ Ադրբեջանը 60-հազարանոց աննախադեպ զորավարժություն է իրականացնում: Կխնդրեինք տալ ձեր մեկնաբանությունը։

–Հիշեցնեմ, որ պրն Օսկանյանը շեշտեց, որ խնդրի լուծման բանալին գտնվում է Երեւանում եւ Ստեփանակերտում, իսկ դա ենթադրում է Երեւանի եւ Ստեփանակերտի կողմից բացառիկ ճշգրիտ քայլեր դիվանագիտական, տնտեսական եւ ռազմական ոլորտներում: Եւ այդ իմաստով մի հռետորական հարցադրում եմ ցանկանում անել՝ նպատակահարմա՞ր էր արդյոք այս բարդ իրավիճակում պաշտոնանկ անել բանակաշինության գործում մեծ ներդրում եւ զգալի փորձառություն ունեցող Սեյրան Օհանյանին: Եթե մենք մերժում ենք նման փորձ ունեցող գործիչներին բանակում եւ պետական կառավարման համակարգում, ապա էլ ո՞ւմ ենք մեղադրում բացթողումների եւ անհաջողությունների համար: Կարծում ենք՝ ճիշտ չէ մեր իսկ ձեռքով դժվարություններ ստեղծելն ու հետո «հերոսաբար» դրանք հաղթահարելը:

Աղբյուրը՝ «zham.am»

Print Friendly and PDF

Այս խորագրի վերջին նյութերը

Հենրիխ Մխիթարյան. Ցանկանում եմ ավելի շատ տիտղոսներ նվաճել

Հենրիխ Մխիթարյան. Ցանկանում եմ ավելի շատ տիտղոսներ նվաճել

Հունիս 24, 2017 00:24 Շատ երջանիկ էի Եվրոպա լիգայում հաղթելու համար:
Մխիթարյանի հիշողությունները դպրոցական տարիներից

Մխիթարյանի հիշողությունները դպրոցական տարիներից

Հունիս 22, 2017 22:13 Դպրոցում ես միշտ կենտրոնացած էի:
Փոստանջյան. «Ելք»-ը ստեղծվել է իշխանության կողմից»

Փոստանջյան. «Ելք»-ը ստեղծվել է իշխանության կողմից»

Հունիս 16, 2017 16:05 «Որպեսզի ընդդիմության անվան տակ ծառայություններ մատուցի գործող ռեժիմին»:
Ինչո՞ւ է հակառակորդը կրկին հիշեցնում «ТОС»-ի մասին

Ինչո՞ւ է հակառակորդը կրկին հիշեցնում «ТОС»-ի մասին

Հունիս 15, 2017 14:58 Որքանով է արդյունավետ օգտագործում։
Արթուր Ոսկանյան. «Պետք է համբերատար լինեինք և օգտագործեինք հարմար պահերը»

Արթուր Ոսկանյան. «Պետք է համբերատար լինեինք և օգտագործեինք հարմար պահերը»

Հունիս 15, 2017 12:57 Սպասում էինք, որ դժվար խաղ է լինելու:
Արթուր Պետրոսյան. «Երբեք չեմ ասել, որ մենք մասնակցելու ենք աշխարհի առաջնությանը»

Արթուր Պետրոսյան. «Երբեք չեմ ասել, որ մենք մասնակցելու ենք աշխարհի առաջնությանը»

Հունիս 11, 2017 09:15 Տղամարդիկ երիտասարդների դեմ էին խաղում։
Երվանդ Բոզոյան․ «Հոգնած հասարակությանը բնորոշ պետական համակարգ է գործում երկրում»

Երվանդ Բոզոյան․ «Հոգնած հասարակությանը բնորոշ պետական համակարգ է գործում երկրում»

Հունիս 10, 2017 09:13 Հասարակությունն ինքն իր ձեռքերով իրեն ջլատեց․ անառողջ պատկերացումներով հիվանդ հասարակություն է:
Արթուր Պետրոսյան. «Հենրիխը պետք է թիմին, իսկ թիմը` Հենրիխին»

Արթուր Պետրոսյան. «Հենրիխը պետք է թիմին, իսկ թիմը` Հենրիխին»

Հունիս 10, 2017 08:40 «Մեկը դաշտում զինվոր չէ»։
Մոնիկա Մխիթարյան․ «Ֆուտբոլը մեր ընտանիքի երկրորդ կրոնն է» (լուսանկար)

Մոնիկա Մխիթարյան․ «Ֆուտբոլը մեր ընտանիքի երկրորդ կրոնն է» (լուսանկար)

Մայիս 23, 2017 10:08 Կյանքում ոչ մի բան հեշտ չի տրվում։
Սամվել Բաբայանի փաստաբան․ «Մամուլը բստրել է»

Սամվել Բաբայանի փաստաբան․ «Մամուլը բստրել է»

Մայիս 19, 2017 14:36 Նոր ապացույցներ չեն ներկայացվել։
Գ․Նազարյան․ «Քաղաքական դաշտն ամայացել է»

Գ․Նազարյան․ «Քաղաքական դաշտն ամայացել է»

Մայիս 16, 2017 11:10 Կա խոր անվստահություն իշխանությունների և ընդդիմության հանդեպ։
Երվանդ Բոզոյան․ «Եթե մեր կամքով չգնանք փոփոխությունների, փոփոխություններ մեզ կպարտադրի Ադրբեջանը»

Երվանդ Բոզոյան․ «Եթե մեր կամքով չգնանք փոփոխությունների, փոփոխություններ մեզ կպարտադրի Ադրբեջանը»

Մայիս 16, 2017 10:03 «Հայաստանում այսօր առաջացել է վակուումային իրավիճակ»:
Սասուն Միքայելյանը քաղբանտարկյալներ է համարում իր մարտական ընկերներին (տեսանյութ)

Սասուն Միքայելյանը քաղբանտարկյալներ է համարում իր մարտական ընկերներին (տեսանյութ)

Մայիս 08, 2017 22:13 Ե՛վ Սամվել Բաբայանին, և՛ Ժիրայր Սեֆիլյանին, և՛ Արայիկ Խանդոյանին․․․
Շավարշ Քոչարյան․ «Մնում է պարոն Ազիմովին կարեկցել»

Շավարշ Քոչարյան․ «Մնում է պարոն Ազիմովին կարեկցել»

Մայիս 07, 2017 00:32 Չի քողարկում իր հիսաթափությունը։
Ադրբեջանը ԵԱՀԿ-ում հայտնվել է բացարձակ մեկուսացման մեջ

Ադրբեջանը ԵԱՀԿ-ում հայտնվել է բացարձակ մեկուսացման մեջ

Մայիս 04, 2017 23:30 Իր խիստ ապակառուցողական մոտեցումներով։
Գագիկ Եգանյան․ «Հայաստանից տարեկան արտագաղթում է մինչև 30 հազար մարդ» (տեսանյութ)

Գագիկ Եգանյան․ «Հայաստանից տարեկան արտագաղթում է մինչև 30 հազար մարդ» (տեսանյութ)

Մայիս 04, 2017 15:46 2002-2007 թվականներին երկրից ամեն տարի մեկնել է 25-26 հազար մարդ, 2007-2015 թվականներին՝ 28-29 հազար: