Լրահոս

Դեկտեմբեր 09, 2016 14:34

Ստեփան Մարգարյան. «Սա իրավիճակային բյուջե է»

Ստեփան Մարգարյան. «Սա իրավիճակային բյուջե է»

Հարցազրույց ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության փոխնախագահ, ԱԺ պատգամավոր Ստեփան Մարգարյանի հետ

-Պրն Մարգարյան, ինչպե՞ս կգնահատեք 2017թ. բյուջեն: Ըստ Ձեզ՝ սա ինչպիսի՞ բյուջե է, եւ ինչպե՞ս կանդրադառնա տնտեսության վրա:

-Եթե ձեզ հետաքրքրում են որակումները, ապա այն իրավիճակային է: Իսկ իրավիճակը, ինչպես բազմիցս նշել են քաղաքական ուժերի ներկայացուցիչները, փորձագետները եւ գործող վարչապետը, մեղմ ասած, մտահոգիչ է: Տնտեսական այն ցուցանիշները, որոնք մենք ունենք, եւ այն միտումները, որոնք առկա են տնտեսությունում, հուշում են, որ այսօր պոպուլիստական պատկերացումները մեր երկրի տնտեսության համար դառնում են վտանգավոր, սակայն, միաժամանակ, մենք ապրում ենք նախընտրական ժամանակաշրջանում, որտեղ պոպուլիզմը բոլոր կողմերից դառնում է գրեթե անխուսափելի: Ակնհայտ է, որ տնտեսության մեջ լուրջ և հիմնարար փոփոխություններ անելու համար անհրաժեշտ է ձեւավորել բարձր վստահություն ունեցող իշխանություն, որի բացակայությունն այսօր զգացվում է Հայաստանում:

Ինչ վերաբերում է հարցին, թե ինչպես այս բյուջեն կանդրադառնա տնտեսության վրա, ապա շեշտեմ, որ այն ավելի շատ ներկայիս տնտեսության արտացոլանքն է, որը մտահոգիչ է բոլորիս համար:

-Տնտեսության վերջին ցուցանիշները շարունակում են մտահոգիչ լինել: Անկման միտումները, մեծ հաշվով, պահպանվում են: Հանրության մի մասի մոտ կար դրական ակնկալիք, սակայն հոկտեմբերին նույնիսկ արձանագրվել է տնտեսության անկում: Ո՞րն է Ձեր գնահատականը:

-Հասկանալի է, որ տնտեսության այս ցուցանիշները եւ ընդհանուր պատկերը նոր չեն, որ արձանագրված են: Մենք այդ մասին բազմիցս ասել ենք: Այս ամենի հիմքը դրվեց դեռ Տիգրան Սարգսյանի կառավարության ժամանակ, իսկ հաջորդները փորձում են այս իրավիճակից դուրս գալու ուղիներ փնտրել: Այլ խնդիր է, թե ինչքանով է դա նրանց հաջողվում: Անշո՛ւշտ, լավ է, որ այսօր գործադիրում փորձում են կառավարման նոր մոտեցումներ ներդնել, սակայն կարծում եմ, որ այսօրվա իրավիճակից դուրս գալու ճանապարհը քաղաքական հարթության մեջ է: Այն է՝ երկրում պետք է լինի հանրության կողմից վստահելի իշխանություն, որպեսզի հնարավոր լինի իրականացնել կենսական անհրաժեշտություն ունեցող փոփոխություններ: Հակառակ դեպքում ցանկացած, նույնիսկ դրական իմաստով արդյունավետ ծրագիր և նոր մենեջմենթ դատապարտված են ձախողման, քանի որ եթե հասարակությունն այս կամ այն չափով չի մասնակցում պետական կառավարմանը կամ չի հավատում առաջարկվող ծրագրերի կյանքի կոչմանը, միեւնույն է, դրական արդյունք դժվար է ակնկալել: Սա դասագրքային ճշմարտություն է, որը գործում է քաղաքականության մեջ:

Հարցազրույցը վարեց Նելլի Ավագյանը

Print Friendly and PDF

Այս խորագրի վերջին նյութերը

Էրդողանի թիկնապահները մեկ օրում 29000 դոլարի քաղցրավենիք են պատվիրել (լուսանկար)

Էրդողանի թիկնապահները մեկ օրում 29000 դոլարի քաղցրավենիք են պատվիրել (լուսանկար)

Հունիս 27, 2017 14:12 71 անգամ գերազանցում է նվազագույն աշխատավարձը:
Տաքսի ավտոմեքենան անցել է 27-ամյա քաղաքացուհու ոտնաթաթի վրայով

Տաքսի ավտոմեքենան անցել է 27-ամյա քաղաքացուհու ոտնաթաթի վրայով

Հունիս 27, 2017 13:38 Ստացել է փափուկ հյուսվածքների սալջարդ։
Մոսկվայում 57-ամյա հայ գործարար է սպանվել

Մոսկվայում 57-ամյա հայ գործարար է սպանվել

Հունիս 27, 2017 13:29 Վաչիկ Խաչիկի Աբգարյանը ՌԴ–ում զբաղվում էր շինարարական բիզնեսով։
Երվանդ Բոզոյան. «Երբ երկրում չկա վստահության մթնոլորտ, տնտեսության մեջ ոչ մի ֆունդամենտալ փոփոխություն չի կարող տեղի ունենալ»

Երվանդ Բոզոյան. «Երբ երկրում չկա վստահության մթնոլորտ, տնտեսության մեջ ոչ մի ֆունդամենտալ փոփոխություն չի կարող տեղի ունենալ»

Հունիս 27, 2017 13:10 Պետք է մթնոլորտը փոխվի երկրում, պետության նկատմամբ հավատ արթնանա մարդկանց մոտ:
ANF News. Թուրքիան Հայաստանի հետ սահմանին պատ է կառուցում

ANF News. Թուրքիան Հայաստանի հետ սահմանին պատ է կառուցում

Հունիս 27, 2017 13:04 Ըստ աղբյուրի` երկրի սահմանները պարսպապատվում են ահաբեկչության դեմ պայքարի շրջանակներում:
«Միցուբիշի»-ի վարորդը Երևանում վրաերթի է ենթարկել 29-ամյա քաղաքացուհու

«Միցուբիշի»-ի վարորդը Երևանում վրաերթի է ենթարկել 29-ամյա քաղաքացուհու

Հունիս 27, 2017 12:54 Մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
«Մերսեդես Բենց»-ի վարորդը մահացել է

«Մերսեդես Բենց»-ի վարորդը մահացել է

Հունիս 27, 2017 12:41 Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և շրջվել դաշտի մեջ:
Մոնղոլիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլ կանցկացվի

Մոնղոլիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլ կանցկացվի

Հունիս 27, 2017 12:25 Գործող նախագահը 3-րդ անգամ առաջադրվելու իրավունք չունի։
Ժիրայր Սեֆիլյանի գործով դատական նիստն ընթանում է լարված մթնոլորտում

Ժիրայր Սեֆիլյանի գործով դատական նիստն ընթանում է լարված մթնոլորտում

Հունիս 27, 2017 11:59 Ոտքի չկանգնելու համար հեռացվել են դահլիճից։
Հրդեհ է բռնկվել «Հաղթանակ» թաղամասում՝ «Թիվ 1 տուն-ինտերնատ»-ի մոտակա տնակում

Հրդեհ է բռնկվել «Հաղթանակ» թաղամասում՝ «Թիվ 1 տուն-ինտերնատ»-ի մոտակա տնակում

Հունիս 27, 2017 11:41 Հայտարարվել է հրդեհի բարդության թիվ 1 բիս կանչ:
Մոսուլն ամբողջությամբ կազատագրվի մոտ օրերս. Իրաքի բանակի հրամանատար

Մոսուլն ամբողջությամբ կազատագրվի մոտ օրերս. Իրաքի բանակի հրամանատար

Հունիս 27, 2017 11:24 «Ռազմական տեսանկյունից ԻՊ-ն էլ չկա»։
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ

Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ

Հունիս 27, 2017 11:18 Հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն:
«Հայրենիք» առևտրի տան մոտ ավտոմեքենա է այրվել

«Հայրենիք» առևտրի տան մոտ ավտոմեքենա է այրվել

Հունիս 27, 2017 11:07 Այրվել է «Volkswagen jetta»-ն՝ բացառությամբ բեռնախցիկի:
Մոլդովական փողոցում «Lada Priora»-ն բախվել է շենքի մոտ գտնվող զորամասի արգելաձողերին, ապա՝ պատին

Մոլդովական փողոցում «Lada Priora»-ն բախվել է շենքի մոտ գտնվող զորամասի արգելաձողերին, ապա՝ պատին

Հունիս 27, 2017 10:42 Վարորդը և մեկ քաղաքացի հոսպիտալացվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ:
«Mitsubisi»-ն արգելափակվել է Սևանա կղզու ափամերձ հատվածում

«Mitsubisi»-ն արգելափակվել է Սևանա կղզու ափամերձ հատվածում

Հունիս 27, 2017 10:10 Ջրափրկարարները դուրս են բերել։
«Яндекс»-ը հայտնել է, թե որն է ռուսաստանցիների շրջանում առավել պահանջված մթերքը

«Яндекс»-ը հայտնել է, թե որն է ռուսաստանցիների շրջանում առավել պահանջված մթերքը

Հունիս 27, 2017 10:06 Որ մթերքն են փնտրել և ինչ հարց են տվել։