Քաղաքական

20.12.2016 14:01


Մենք այս ընտրություններին համագործակցություն ենք տեսնում. Ստեփան Մարգարյանը` Սեյրան Օհանյանի մասին

Մենք այս ընտրություններին համագործակցություն ենք տեսնում. Ստեփան Մարգարյանը` Սեյրան Օհանյանի մասին

«Համախմբում» կուսակցության փոխնախագահ Ստեփան Մարգարյանը չի բացառում, որ Սեյրան Օհանյանի հետ առաջիկա խորհրդարանական ընտրություններին իրենք կհամագործակցեն:

«NEWS.am»-ի հարցին` հնարավոր համարո՞ւմ եք համագործակցությունը Սեյրան Օհանյանի հետ, Ստեփան Մարգարյանը պատասխանեց. «Մենք այս ընտրությունների ընթացքում համագործակցություն ենք տեսնում. մենք կարող ենք համագործակցել, որոշակի հարցեր քննարկել, կարծում եմ` Սեյրան Օհանյանն առաջիկայում կհայտարարի այդ մասին: Ինքս որեւէ բան ասել կամ բացառել չեմ կարող. դա իր հայտարարելու խնդիրն է, կոռեկտ չէ, որ ես հայտարարեմ ինչ-որ բան: Բացի դրանից, Վարդան Օսկանյանը հայտարարել է, որ եղել է նախնական քննարկում: Շուտ է դեռեւս որեւէ բան հայտարարելը, հուսով եմ` հետագայում էլ քննարկումներ կլինեն, եղել է կոնսուլտացիա, քննարկում, պայմանավորվածություն չկա»:

Մանրամասները՝ «NEWS.am»–ում։

Այս խորագրի վերջին նյութերը