Լրահոս

Դեկտեմբեր 21, 2016 15:00

Սմբատ Հակոբյան. «Սեյրան Օհանյանի մուտքը քաղաքական և ընդդիմադիր դաշտ բավականին դրական երևույթների կհանգեցնի»

Սմբատ Հակոբյան. «Սեյրան Օհանյանի մուտքը քաղաքական և ընդդիմադիր դաշտ բավականին դրական երևույթների կհանգեցնի»

Հարցազրույց «Ազատամարտիկների դաշինքի» ռազմական խորհրդի անդամ Սմբատ Հակոբյանի հետ։

–Պրն Հակոբյա՛ն, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծման համատեքստում կրկին դաշտ են նետել տարածքների հանձնման, միջանկյալ կարգավիճակի և խաղաղապահների տեղակայման տարբերակը։ Ինչպե՞ս եք վերաբերվում դրան։

–Ես՝ որպես ազատամարտիկ, որպես Հակոբյան Սմբատ, ում հայրենասիրության վրա ոչ ոք չի կարող կասկածել, կարող եմ ասել, որ այսօր անգամ 1 սմ–ին ես տեր եմ։ Ես պատրաստ եմ իմ կյանքը զոհասեղանի վրա դնել առանց վերամբարձության՝ թեկուզ և մի սմ ավելին վերցնելու համար։

–ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը հայտարարել է քաղաքական դաշտ մուտք գործելու ու, մասնավորապես, 2017թ. ընտրական գործընթացներին ակտիվորեն մասնակցելու իր մտադրության մասին։ Ինչպե՞ս եք գնահատում նրա այդ հայտարարությունը։

–Ես Սեյրան Օհանյանին մոտ 30 տարի է, ինչ ճանաչում եմ, արցախյան պատերազմի առաջին իսկ օրվանից, և կարծում եմ, որ նա այնքան խելացի անձնավորություն է, որ լավ մշակած կլինի իր որոշումը, և ես այն միայն ողջունում եմ։ Մենք այսօր բոլորս ցանկություն ունենք հանրապետությունում լուրջ բարեփոխումներ անցկացնել, և Սեյրան Օհանյանն իր գործով ցույցը կտա իր հանդես գալը։ Վերջին տարիների ընթացքում քաղաքական գործիչների պահվածքը ցույց է տալիս, որ կան ոմանք, ովքեր ճառ ասելուց բացի՝ ոչինչ չեն անում, իսկ երբ ժամանակը գալիս է, ամեն մեկը մի կողմ է փախչում։ Ես չեմ կարծում, որ Սեյրան Օհանյանն այդ կատեգորիայից է. նա գործի մարդ է։ Նրա մուտքը քաղաքական և ընդդիմադիր դաշտ բավականին դրական երևույթների կհանգեցնի։

–Սեյրան Օհանյանն իր հայտարարության մեջ նաև նշել էր, որ սկսել է խորհրդակցությունների շարք քաղաքական ուժերի, հասարակական կառույցների, հայտնի գործիչների, մտավորականների հետ՝ փորձելով ձևավորել համախոհների թիմ։ Դուք կսատարե՞ք նրան։

–Մենք մեր կարծիքը բազմիցս ասել ենք։ Մենք այսօր պատրաստ ենք այն օղակն ու կամուրջը լինել բոլոր այն ընդդիմադիր ուժերի հետ, որոնք պատրաստ են բարեփոխումների գնալ՝ առաջիկա խորհրդարանական ընտրություններում հաղթանակ տանելով։ Մենք մեզ համար ձևաչափ ենք դրել. ասում ենք՝ դու «ընդդիմադի՞ր ես, դու ուզո՞ւմ ես իշխանափոխություն անել, կարգը փոխել», և «այո՛»–ի դեպքում առաջարկում ենք համապատասխան բլոկի մեջ մտնել, հակառակ դեպքում դու 3 կամ 5 մանդատ երազող կուսակցություն էլ չես, այլ ինչ–որ մեկի հանձնարարությունը կատարողը։

Հարցազրույցը վարեց Նելլի Ավագյանը

Print Friendly and PDF

Այս խորագրի վերջին նյութերը

Պարզաբանում Պարույր Հայրիկյանի գլխավորած կուսակցության հայտարարության վերաբերյալ

Պարզաբանում Պարույր Հայրիկյանի գլխավորած կուսակցության հայտարարության վերաբերյալ

Հունվար 23, 2017 18:00 Մենք դա ընդունում ենք ի գիտություն, և մեզ համար անհասկանալի են առաջացած աղմուկն ու շահարկումները։
Մեղադրանք է առաջադրվել 26-ամյա աղջկա սպանության համար

Մեղադրանք է առաջադրվել 26-ամյա աղջկա սպանության համար

Հունվար 23, 2017 17:53 Տղամարդը ձեռքերով հարվածներ է հասցրել դեմքին, այնուհետև՝ խեղդել։
3 օրվա ընթացքում բացահայտվել է գողության 24 դեպք

3 օրվա ընթացքում բացահայտվել է գողության 24 դեպք

Հունվար 23, 2017 17:45 Խարդախության՝ 16, թմրանյութի հայտնաբերման՝ 5։
FEMEN շարժումը դադարեցրել է իր գոյությունը

FEMEN շարժումը դադարեցրել է իր գոյությունը

Հունվար 23, 2017 17:15 «Թիմը, որը կար առաջ, արդեն չկա»։
Նոր տվյալներ Կրասնոդարում վթարից տուժածների վերաբերյալ

Նոր տվյալներ Կրասնոդարում վթարից տուժածների վերաբերյալ

Հունվար 23, 2017 16:57 Բուժվում է ՀՀ 5 քաղաքացի։
Պարզվել են պայմանագրային զինծառայողի՝ մահացու հրազենային վիրավորում ստանալու հանգամանքները

Պարզվել են պայմանագրային զինծառայողի՝ մահացու հրազենային վիրավորում ստանալու հանգամանքները

Հունվար 23, 2017 16:54 Զինծառայողներից մեկի կողմից զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետևանքով։
«Նաիրիտին» նվիրված քննարկում է տեղի ունեցել

«Նաիրիտին» նվիրված քննարկում է տեղի ունեցել

Հունվար 23, 2017 16:40 Մասնակցել են կուսակցությունների ներկայացուցիչներ։
Սա էլ Միջերկրական ծովից եկող ցիկլոնը (լուսանկար)

Սա էլ Միջերկրական ծովից եկող ցիկլոնը (լուսանկար)

Հունվար 23, 2017 16:01 Մեզ ջերմություն և ձյուն բերող։
ՀԺԿ-ն բացառում է որևէ այլ կուսակցության ցուցակով մասնակցությունը

ՀԺԿ-ն բացառում է որևէ այլ կուսակցության ցուցակով մասնակցությունը

Հունվար 23, 2017 15:43 «Կարող է միայն դաշինքով մասնակցել»։
Կրակոցներ են հնչել Սյունիքի մարզում

Կրակոցներ են հնչել Սյունիքի մարզում

Հունվար 23, 2017 15:33 Եղել է ալկոհոլի ազդեցության տակ։
Ադրբեջանը ԵԱՀԿ Մինսկի խմբին շանտաժի է ենթարկել

Ադրբեջանը ԵԱՀԿ Մինսկի խմբին շանտաժի է ենթարկել

Հունվար 23, 2017 15:20 «Ադրբեջանն իրավունք ունի ցանկացած ճանապարհով պաշտպանելու իր հողերը»։
Դիտորդական Խումբը հանդիպում է ունեցել «Նուբարաշեն» ՔԿՀ-ում ինքնավնասում կատարած անձանց հետ

Դիտորդական Խումբը հանդիպում է ունեցել «Նուբարաշեն» ՔԿՀ-ում ինքնավնասում կատարած անձանց հետ

Հունվար 23, 2017 15:19 Մահակներով զինված ցանկացել են մուտք գործել խուց։
Հայ զինծառայող է զոհվել Հալեպում

Հայ զինծառայող է զոհվել Հալեպում

Հունվար 23, 2017 15:14 Գյուղերից մեկում։
«Չսկսենք խախտումով». բաց նամակ Ս. Սարգսյանին

«Չսկսենք խախտումով». բաց նամակ Ս. Սարգսյանին

Հունվար 23, 2017 14:36 Ապրիլի 2-ին ԱԺ ընտրությունների օր նշանակելը չի համապատասխանում ՀՀ Սահմանադրությանը։
Պեսկով. «Պուտինի ու Թրամփի հեռախոսազրույցի ամսաթիվը համաձայնեցվում է»

Պեսկով. «Պուտինի ու Թրամփի հեռախոսազրույցի ամսաթիվը համաձայնեցվում է»

Հունվար 23, 2017 14:35 «Ակնկալում ենք, որ մոտ ժամանակներս»։
Կրասնոդարում տեղի ունեցած վթարից տուժած 4 ՀՀ քաղաքացիների վիճակը բավարար է

Կրասնոդարում տեղի ունեցած վթարից տուժած 4 ՀՀ քաղաքացիների վիճակը բավարար է

Հունվար 23, 2017 14:30 Մեկը հրաժարվել է հետագա բուժօգնությունից: