Մեկնաբանություն

Դեկտեմբեր 30, 2016 00:05

Ալիևի արագ արձագանքը տնաբույծ քիրվայականներին

Ալիևի արագ արձագանքը տնաբույծ քիրվայականներին

Այո՛, Ալիևը ռացիոնալ մտածող պետական գործիչ է: Նա տեսնում է, որ Հայաստանում քիրվայականները, ՀՀ գործող իշխանության հովանու ներքո, բարձրացրել են կապիտուլյացիայի դրոշն ու «իշմար» են տալիս: Ցանկացած ռացիոնալ մտածող պետական գործիչ եթե տեսնում է, որ հակառակորդ պետության ղեկավարն իր ներքին «ընդդիմախոսի» շուրթերով հանձնվելու քարոզ է տանում, ապա անմիջապես անցնում է գործի:

Ադրբեջանի նախագահն ուրախությամբ է ընդունում Հայաստանից եկող այն լուրը, ըստ որի՝ հայկական կղերապահպանողական դպրոցի վերջին մոհիկանը հայ ժողովրդին համոզում է, թե բա՝ եկեք շուտ հանձնվենք, թե չէ վաղն ավելի վատ է լինելու:

Հայաստանից դավաճաններն իրար հետևից այցելում են հակառակորդին ու քարոզում այն նույն բանն, ինչ անում են այստեղ գործող 5-րդ շարասյան ներկայացուցիչները:

Նախագահական նստավայրի նպատակամղված աշխատանքի արդյունքում մեզ մոտ առուծախի մթնոլորտ է ձևավորվել: Ու քանի որ Ալիևն ավելի շատ փող ունի, նրան հաջողվում է Բ26-ին կից գործող «քաղաքացիական» ջահելներին ու ահելներին սեփականաշնորհել և օգտագործել ՀՀ-ի ու ԼՂՀ-ի դեմ: Իսկ թե ուրիշ ինչ է հաջողվել Ալիևին բուն Հայաստանի ներսում, կարելի է ենթադրել, և միայն «հերձումը» ցույց կտա, թե ով ով է:

Հարկ է նկատել, որ Ալիևը շատ արագ արձագանքեց մեր տնաբույծ քիրվայականներին և հարձակվեց Տավուշի ուղղությամբ՝ բացահայտորեն ցույց տալով, որ իր ուզածը ոչ միայն Ղարաբաղն է, այլ նաև Հայաստանը:

Ալիևը Կազանում արդեն լսել էր, որ պաշտոնական Երևանը պատրաստ է հանձնել Ղարաբաղի ազատագրված յոթ շրջանները: Ու հիմա ավելին է ուզում:

Ադրբեջանն աշխատում է բոլոր ուղղություններով՝ տեղեկատվականից մինչև դիվերսիոն ներթափանցումներ:

Մեկ օրում երեք զոհ: Ու հակառակորդը չի հանգստանալու և է՛լ ավելի է լկտիանալու: Քանի դեռ Հայաստանի «վերևներում» իշխում է թալանելու մտածողությունը, Ալիևը լկտի է պահելու իրեն: Եվ ուրեմն, մեր փրկությունը մեր իսկ ձեռքերում է:

Փոխենք Հայաստանի ներսում քաղաքական իրավիճակն ու ձևավորենք նոր որակի իշխանություն, որպեսզի կարողանանք զարգանալ, զսպել հակառակորդի ախորժակն ու տևական խաղաղություն պարտադրել:

Պետրոս Ալեքսանյան

Print Friendly and PDF

Այս խորագրի վերջին նյութերը

Ծախվա՞ծ է արդյոք ժողովուրդը

Ծախվա՞ծ է արդյոք ժողովուրդը

Ապրիլ 26, 2017 09:10 Ընտրությունները հիմնականում կեղծվել են կրկնաքվեարկությունների, այլ ոչ թե ընտրակաշառքի միջոցով:
Իշխանությունները ժամանակ չունեն

Իշխանությունները ժամանակ չունեն

Ապրիլ 26, 2017 00:05 ԶԼՄ-ներին «սնունդ» է պետք, որ «ծամեն». գրեն ու գրեն, թե «անորոշությունը շարունակվում է ՀՀԿ-ում»: Մինչդեռ, անորոշ է երկրի ապագան:
Մանրամեծածախ ընտրությունների 2-րդ փուլը

Մանրամեծածախ ընտրությունների 2-րդ փուլը

Ապրիլ 25, 2017 08:25 Այս ամբողջ «բազառի» պատճառն այն է, որ ոմանք հասկանում են, որ 2018-ին վերջանում է Սերժ Սարգսյանի նախագահական լիազորությունը:
Լեգիտիմություն՝ ըստ SAS-ի Արտակի ու «Ելք»-ի

Լեգիտիմություն՝ ըստ SAS-ի Արտակի ու «Ելք»-ի

Ապրիլ 25, 2017 00:05 Լեգիտիմությունը «բեզռազմեռնի» հասկացություն է: Մեկ տեսար՝ կա, մեկ էլ տեսար՝ հայտնվել է ՀՀԿ-ի «պադվալում» կամ էլ SAS-ի վաճառասեղանին: Կոկորդիլոսի կողքին:
Ապրիլի 2-ի ընտրությունների գնահատականն ըստ իշխանության

Ապրիլի 2-ի ընտրությունների գնահատականն ըստ իշխանության

Ապրիլ 23, 2017 11:05 ԵԼՔ դաշինքի մուտքը խորհրդարան ողջունում ենք: Վստահ ենք, որ ԵԼՔԸ Սերժ Սարգսյանին վարչապետի պաշտոնում տեսնելն է:
Դատարանը՝ քաղաքական գործիք

Դատարանը՝ քաղաքական գործիք

Ապրիլ 21, 2017 17:10 Սամվել Բաբայանի կալանքի որոշումը քաղաքական բնույթ ունի։
Ազգի, բանակի ու փողի մասին

Ազգի, բանակի ու փողի մասին

Ապրիլ 21, 2017 08:55 Դասալիք բարձրաստիճան պաշտոնյաների, «սովորական» պաշտոնյաների, պատգամավորների և տարբեր տրամաչափի չինովնիկների հայտարարագրերը նայում ես, բոլորը միլիոնատերեր են:
Եկել է տարանջատվելու փուլը

Եկել է տարանջատվելու փուլը

Ապրիլ 20, 2017 15:10 Հիմա ՀՀԿ ղեկավարն ամեն կերպ փորձում է տարանջատվել վարչապետից, քանզի սեփական հաշվարկներն ու ծրագրերն ունի։
Ժողովուրդը ոտ առել՝ գնում է, էս մարդը հայրենասիրությունից է խոսում

Ժողովուրդը ոտ առել՝ գնում է, էս մարդը հայրենասիրությունից է խոսում

Ապրիլ 20, 2017 14:30 Այս ի՞նչ «տիրոջ զգացման» մասին է խոսում իշխող ուժի ղեկավարը, որը ապրիլի 2-ին երկրի տերերին հերթական անգամ սարքեց ճորտ ու ստրուկ:
Ինչ մնաց ապրիլի 2-ից հետո

Ինչ մնաց ապրիլի 2-ից հետո

Ապրիլ 20, 2017 10:30 «Քաղաքականությամբ պետք է զբաղվեն քաղաքական գործիչները» թեզն իրականում նշանակում է «Հայաստանում քաղաքականությամբ պետք է զբաղվի միայն մեկ մարդ»:
Սկսել են վերջից

Սկսել են վերջից

Ապրիլ 19, 2017 00:05 Ստեղծագործական լավագույն ներուժն արտագաղթել է, չկա, բայց զատո՛ կարելի է ռեստորանով օպերա «զարգացնել»: Մարազմ։
Քաղաքական վիկտորինա

Քաղաքական վիկտորինա

Ապրիլ 18, 2017 22:25 Քաղաքականացնել «ռեյտինգային» ընտրակարգը հնարավոր էր միայն ոչիշխանական դաշտում լայն համախմբում ապահովելով և սև-սպիտակային դաշտ ստեղծելով:
Ինչու Սերժ Սարգսյանը նախընտրեց «Ելքը»

Ինչու Սերժ Սարգսյանը նախընտրեց «Ելքը»

Ապրիլ 18, 2017 08:00 2016-ի ապրիլին հերթական անգամ երկխոսելով Լևոն Տեր-Պետրոսյանի հետ՝ Սերժ Սարգսյանը 2017-ի ապրիլին հերթական անգամ «քցեց» ՀԱԿ առաջնորդի գլխավորած ուժին:
Գերեզմանոցը դարձրել են «մարշրուտկա»

Գերեզմանոցը դարձրել են «մարշրուտկա»

Ապրիլ 17, 2017 23:00 Ողջերի կաշին քերթում են՝ հերիք չէ, մեռելներին էլ հանգիստ չեն տալիս:
Մինչև վերջ մնալու մոլուցքը

Մինչև վերջ մնալու մոլուցքը

Ապրիլ 17, 2017 13:45 Պաշտոնական տվյալներով՝ Թուրքիայում Էրդողանի սահմանադրությանն «Այո» է ասել ընտրողների 51 տոկոսից ավելին: Այդպիսով Էրդողանը հնարավորություն ստացավ մնալ մինչև վերջ (Գալուստ Սահակյանի ականջը կանչի):
«Անկախ և ընդդիմադիր» մամուլն՝ ընդդեմ ժողովրդի

«Անկախ և ընդդիմադիր» մամուլն՝ ընդդեմ ժողովրդի

Ապրիլ 15, 2017 11:36 Այսպիսի լրատվամիջոցներ կարող էին լինել միայն Սերժ Սարգսյանի Հայաստանում:
Բ26–ի «SAS–ի Արտակ» օպերացիան

Բ26–ի «SAS–ի Արտակ» օպերացիան

Ապրիլ 14, 2017 13:15 Այս պահին «բոբոյի» դերում ներկայացվում է տխրահռչակ SAS–ի Արտակը, ում շտաբի ձայնագրությունը հրապարակվել է համացանցում։
Փոխենք աշխարհը՝ գրաքննություն հաստատելով

Փոխենք աշխարհը՝ գրաքննություն հաստատելով

Ապրիլ 14, 2017 09:13 Ցմահ իշխելու մտադրությամբ կամ՝ «մինչև վերջ մնալու» հաստատակամությամբ իշխանության գլխին նստած Սերժ Սարգսյանից ամեն ինչ սպասելի է:
«Ինքը մինչև վերջ պիտի լինի». ո՞րն է վերջը

«Ինքը մինչև վերջ պիտի լինի». ո՞րն է վերջը

Ապրիլ 12, 2017 08:20 Ի դեպ, «քաղաքական մավզալեյ» կառուցելու ժամանակը չէ՞ (հազիվ էլ հասցնեն մի 40 տարում կառուցել):
Բ26–ի «հուժկու» արձագանքը

Բ26–ի «հուժկու» արձագանքը

Ապրիլ 11, 2017 14:15 Հանցագործությունների, չարաշահումների, բյուջեն մսխելու, «ատկատների», օֆշորային սկանդալների, մարզային բդեշխների կողմից դրսևորած սանձարձակությունների, անխնա թալանի և նման «մանրուքների» մասին երբևէ բառ չի ասել: