Մեկնաբանություն

Դեկտեմբեր 31, 2016 14:55

2017–ից է կախված 2018–ը և հետագա տարիները

2017–ից է կախված 2018–ը և հետագա տարիները

2016–ն աչքի ընկավ երկու ֆորսմաժորային իրադարձությամբ՝ ապրիլյան քառօրյա մարտերը և ՊՊԾ գնդի գրավումը։

Երկուսն էլ հետևանք էին։ Վերջին տարիներին վարվող ներքին ու արտաքին քաղաքականության հետևանք։

Եթե պետական կառավարման համակարգը թաղվում է «մեկ պատուհանի սկզբունքով» գործող կոռուպցիոն համակարգի մեջ, եթե արտաքին քաղաքականության հիմքում դրվում է երրորդ ուժին ապավինելու և «օրվա կուրսով շարժվելու» հայեցակարգը, եթե իշխանության վերարտադրությունը դառնում է «իդեա ֆիքս», եթե տարեկան միջինը կես միլիարդ դոլարով ավելանում է երկրի պարտքը (դա այն գինն է, որը վճարում է մեր ժողովուրդը՝ անարդյունավետ իշխանություն ունենալու «ճոխություն» թույլ տալու դիմաց), եթե ամեն տարի մեր քաղաքների ու գյուղերի բնակչության քանակով ՀՀ քաղաքացի է դառնում արտագաղթող, եթե ստի ու կեղծիքի արտադրությունը դառնում է իշխող նեղ վերնախավի միակ զբաղմունքը, ապա բնական է, որ լսվելու են կրակոցներ։ Այդ կրակոցները 2016–ին լսվեցին ինչպես սահմանի վրա, այնպես էլ Երևանի կենտրոնում։ Ունեցանք ցավալի կորուստներ և՛ սահմանի վրա, և՛ Երևանի կենտրոնում։

2016–ին կրակոցների միջոցով հնչեց վերջին զգուշացումը։ Եթե այսպես շարունակվի, ապա կրակոցներ լսվելու են ավելի շատ և ավելի վատ հետևանքներով։

2017–ի ապրիլին սպասվող խորհրդարանական ընտրությունները հնարավորություն են տալիս շտկել իրավիճակը, փոխել իրերի ներկայիս դասավորությունը, ձևավորել որակապես նոր իշխանություն, ստեղծել տնտեսական ժամանակակից հարաբերություններ և փակել մեր նորանկախ պատմության ամոթալի էջերը։

2017–ից է կախված, թե ինչ կունենանք 2018–ին ու դրան հաջորդող տարիներին առնվազն հնգամյա կտրվածքով։ Այնպես որ լուրջ գործընթացներ են սպասվում և միայն հասարակական–քաղաքական լայն համախմբմամբ է հնարավոր դրական արդյունք գրանցել։

Ամեն ինչ ՀՀ քաղաքացու ձեռքերում է։

Շնորհավո՛ր Ամանոր և Սուրբ ծնունդ։

7or.am

Print Friendly and PDF

Այս խորագրի վերջին նյութերը

Իսկ մենեջե՞ր է արդյոք Կարեն Կարապետյանը

Իսկ մենեջե՞ր է արդյոք Կարեն Կարապետյանը

Փետրվարի 21, 2018 00:05 Հայտարարել, որ քաղաքական գործիչ չես, այլ՝ մենեջեր ու միաժամանակ ցանկություն հայտնել՝ մնալ վարչապետի աթոռին, նույնն է, ինչ փոքր երեխան անընդհատ կոնֆետ ուզի:
Արմեն Սարգսյանը հստակեցրեց իր կարգավիճակը

Արմեն Սարգսյանը հստակեցրեց իր կարգավիճակը

Փետրվարի 19, 2018 13:20 Նա չի խոսելու, չի տեսնելու և չի լսելու: Եթե խոսելու է, ապա լղոզված, եթե տեսնելու է, ապա միայն լավը կամ ոչինչ, եթե լսելու է, ապա միայն իրեն նշանակողին:
Անսպասելի վիճակ Պուտինի համար. «тёмная лошадка» է հայտնվել (տեսանյութ)

Անսպասելի վիճակ Պուտինի համար. «тёмная лошадка» է հայտնվել (տեսանյութ)

Փետրվարի 19, 2018 00:05 Գրուդինինի ֆենոմենը լրիվ տեղավորվում է ժամանակակից «թրենդի» մեջ: Քաղաքական դաշտի գործիչներին շատ երկրներում, այդ թվում՝ ԱՄՆ-ում, ձեռնոց են նետում բիզնեսից եկած մարդիկ:
Արմեն Սարգսյանը չդիմացավ առերեսմանը. նա համաձայն է

Արմեն Սարգսյանը չդիմացավ առերեսմանը. նա համաձայն է

Փետրվարի 16, 2018 22:10 Նա ցանկացած թեմայի վերաբերյալ խրոխտ հայտարարելու է, որ սեփական կարծիք ունի, բայց պետության գլխի իր խոսքը կասի, երբ վերադառնա «Նատալյա Սեմյոնովնան»:
Տարոն Մարգարյանը «քաշվավ» ու «քաշեց»

Տարոն Մարգարյանը «քաշվավ» ու «քաշեց»

Փետրվարի 15, 2018 13:25 Երևանի ավագանու աղմկահարույց նիստից հետո քաղաքապետարանը ակտիվորեն սկսել է զբաղվել Նուբարաշենի կոյուղագծերով: Փաստորեն մինչև, կներեք արտահայտությանս, քաքի համը դուրս չեկավ, քաղաքապետարանում տեղից չշարժվեցին:
Տարոն Մարգարյանի վախը պետք է բռնել. «ջիգիթներին»՝ առաջնագիծ

Տարոն Մարգարյանի վախը պետք է բռնել. «ջիգիթներին»՝ առաջնագիծ

Փետրվարի 14, 2018 13:55 Երևանի ավագանիում մենք ականատես եղանք մի կողմից վախի, մյուս կողմից՝ քծնանքի ճղճիմ դրսևորման:
Ցանում ես ընտրակաշառք, կհնձես կեղտաջուր

Ցանում ես ընտրակաշառք, կհնձես կեղտաջուր

Փետրվարի 14, 2018 00:05 Դժվար չէ պատկերացնել, թե ինչեր են սպասվում ապրիլից հետո, երբ կմեկնարկի «ՀՀ վարչապետ 2018-2040» ծրագիրը:
Ժանրի ճգնաժամ, դերասանների դեֆիցիտ

Ժանրի ճգնաժամ, դերասանների դեֆիցիտ

Փետրվարի 13, 2018 09:05 Կար մի ժամանակ, երբ քաղաքական դաշտի հաճախորդները բարձր մակարդակ էին ապահովում: Նրանք սրտից թույլ ու դյուրահավատ հանդիսատեսից արցունք էին քամում, էմոցիա խլում և կրքեր բորբոքում:
Ալիևի հայտարարությունը և ապուշության «զորահանդեսը»

Ալիևի հայտարարությունը և ապուշության «զորահանդեսը»

Փետրվարի 12, 2018 13:40 Ցավալին այն է, որ Հայաստանի ու Ղարաբաղի շահերի պաշտպանությունը վստահված է ներկայիս քյաբաբային վերնախավին: Այ սա՛ է վտանգավոր ու վախենալու, ոչ թե Ալիևի նկրտումները:
Հաստիքային ժպտացողի պլագիատը

Հաստիքային ժպտացողի պլագիատը

Փետրվարի 12, 2018 10:50 Բայց չէ՞ որ խոստացվել էր հայրենիքը կրկեսի չվերածել:
Ալիևը լցնում է վակուումը

Ալիևը լցնում է վակուումը

Փետրվարի 11, 2018 10:00 Իշխանությունները հաղթել են հանրությանը և շահել ընտրությունները, բայց տանուլ են տալիս պետությունը: Ալիևը Երևանը գրավելու մասին իր հայտարարությամբ ցույց է տալիս, թե ինչ վիճակ է մեզ մոտ:
Արմեն Սարգսյանի 4-րդ հանրապետությունը

Արմեն Սարգսյանի 4-րդ հանրապետությունը

Փետրվարի 10, 2018 09:20 Նա նստել է Նիկոլայի օրոք, Կերենսկու օրոք, ՆԷՊ-ի ժամանակ ... Հիմա էլ, թերևս, կնստի: Դե գոնե այնքան, ինչքան 96-ից հետո նստեց: Առողջական խնդիրների «ատմազկան» միշտ էլ կա ու կա:
Ինչո՞ւ է լռում Երևանը

Ինչո՞ւ է լռում Երևանը

Փետրվարի 10, 2018 00:05 Հայաստանը վտանգված է նախևառաջ ներսից: Ոչ համարժեք վերնախավն ու շարունակական արտագաղթն են պատճառը, որ Ալիևը հոխորտում է:
Հայաստանի քյաբաբային վերնախավն ու Ալիևի քաղաքականությունը

Հայաստանի քյաբաբային վերնախավն ու Ալիևի քաղաքականությունը

Փետրվարի 09, 2018 10:25 Ալիևի հոխորտանքից վախենալ պետք չէ, բայց հաշվի չառնել այդ հոխորտանքն ու մեր երկրի ներսում փոփոխությունների չհասնել քաղաքական անմեղսունակություն կլինի:
Օրենք ՀՀ նախագահի մասին

Օրենք ՀՀ նախագահի մասին

Փետրվարի 09, 2018 00:05 Հոդված 1․ ՀՀ նախագահը պետության գլուխն է: Եթե նա գլուխը կորցնի կամ լուրջ ընդունի իր «գլխությունը», ապա տե՛ս հաջորդ հոդվածները:
Ռեյտինգային կրքեր

Ռեյտինգային կրքեր

Փետրվարի 08, 2018 12:25 ՀՀԿ-ն կոճակների քանակով կարող էր Ընտրական նոր օրենսգիրքն անցկացնել, բայց Բ26-ին արտաքին փաթեթավորում և լեգիտիմության շղարշ էր պետք:
Ժիլետի և թմբուկի արանքում

Ժիլետի և թմբուկի արանքում

Փետրվարի 08, 2018 11:35 Իրականում բերեցին ոչ թե Կարապետյանին, այլ հեռացրեցին Հովիկ Աբրահամյանին, և ոչ թե վերևից բարեփոխում էին նախապատրաստում, այլ՝ 10.000-դրամանոց ընտրություն, որի անունը դրել էին «ռեյտինգային»:
Ով դատի, ով գնա «սանատորիա»

Ով դատի, ով գնա «սանատորիա»

Փետրվարի 07, 2018 17:40 Գործ ունենք «հեռախոսային արդարադատության» և քաղաքական ենթատեքստով որոշումների հետ:
Արմեն Սարգսյան և Կարեն Կարապետյան. նմանություններ և տարբերություններ

Արմեն Սարգսյան և Կարեն Կարապետյան. նմանություններ և տարբերություններ

Փետրվարի 06, 2018 14:15 Երկուսն էլ ՀՀԿ-ին «նոր ոգի» են ուզում հաղորդել, բայց ապահովում են «հին ոգու» հաղթարշավը:
«Ո՛չ թանկացումներին, այո՛ թանկացնողներին»

«Ո՛չ թանկացումներին, այո՛ թանկացնողներին»

Փետրվարի 06, 2018 12:30 «Ելք»-ի նախորդ հավաքից հետո հեղուկ վառելիքը 30 դրամով թանկացավ: Բենզինը 420-ից դարձավ 450 դրամ: Հիմա տեսնես ի՞նչ է սպասվում: