Քաղաքական

Դեկտեմբեր 31, 2016 10:19

Սերժ Սարգսյանը Գ․Սահակյանին, Հ․Նաղդալյանին, Գ․Կուտոյանին, Լ․Երանոսյանին, Վ․Գասսպարյանին և այլոց կոչումներ ու մեդալներ է շնորհել

Սերժ Սարգսյանը Գ․Սահակյանին, Հ․Նաղդալյանին, Գ․Կուտոյանին, Լ․Երանոսյանին, Վ․Գասսպարյանին և այլոց կոչումներ ու մեդալներ է շնորհել

Սերժ Սարգսյանը բազմաթիվ անձանց մեդալներ ու կոչումներ է շնորհել։ Հրամանագրերում մասնավորապես ասվում է․

Իրավակարգի և օրինականության պահպանման գործում ունեցած նշանակալի ծառայությունների համար Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության զորքերի հրամանա-տար, ոստիկանության պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Լևոն Խաչիկի ԵՐԱՆՈՍՅԱՆԻՆ պարգևատրել «Հասարակական կարգի գերազանց պահպանման համար» մեդալով:

Երկարամյա բարեխիղճ ծառայության, իրավակարգի և օրինականության պահպանության գործում ներդրած ավանդի համար Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հունան Հրաչի ՊՈՂՈՍՅԱՆԻՆ պարգևատրել «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով:

Պետական կառավարման համակարգում երկարամյա արդյունավետ գործունեության համար Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարար Լևոն Հովհաննեսի ՄԿՐՏՉՅԱՆԻՆ պարգևատրել «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով:

Պետական կառավարման համակարգում երկարամյա արդյունավետ գործունեության համար Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Արսենի ԼՈՔՅԱՆԻՆ պարգևատրել «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով:

Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքին և օրինաստեղծ գործընթացներին ակտիվորեն մասնակցելու համար Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Հովհաննես Միշայի ՍԱՀԱԿՅԱՆԻՆ պարգևատրել Մխիթար Գոշի մեդալով:

Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքին և օրինաստեղծ գործընթացներին ակտիվորեն մասնակցելու համար Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Վահրամ Վաղինակի ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻՆ պարգևատրել «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով:

Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքին և օրինաստեղծ գործընթացներին ակտիվորեն մասնակցելու համար Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Գագիկ Ենգիբարի ՄԻՆԱՍՅԱՆԻՆ պարգևատրել «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով:

Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքին և օրինաստեղծ գործընթացներին ակտիվորեն մասնակցելու համար Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Վարդան Սուրենի ԱՅՎԱԶՅԱՆԻՆ պարգևատրել «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով:

Հայաստանի Հանրապետության կառավարման համակարգի և օրենսդրական դաշտի բարեփոխումների գործում ունեցած ավանդի համար Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Հրայր Վարդանի ԹՈՎՄԱՍՅԱՆԻՆ պարգևատրել «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով:

Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքին և օրինաստեղծ գործընթացներին ակտիվորեն մասնակցելու համար Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հերմինե Միքայելի ՆԱՂԴԱԼՅԱՆԻՆ պարգևատրել «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով:

Պետական-քաղաքական երկարամյա ակտիվ գործունեության և անմնացորդ նվիրումի համար Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Գալուստ Գրիգորի ՍԱՀԱԿՅԱՆԻՆ պարգևատրել «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանով:

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Վլադիմիր Սերգեյի ԳԱՍՊԱՐՅԱՆԻՆ շնորհել ոստիկանության գեներալ-գնդապետի կոչում:

Երկարամյա անբասիր ծառայության, իրավակարգի և օրինականության պահպանման, Հայաստանում փրկարար ծառայության կայացման և զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի և անմնացորդ նվիրումի համար Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Հենրիկի ԵՐԻՑՅԱՆԻՆ հետմահու պարգևատրել «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանով:

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրեն Գեորգի Կարենի ԿՈՒՏՈՅԱՆԻՆ շնորհել գեներալ-մայորի զինվորական կոչում:

Print Friendly and PDF

Այս խորագրի վերջին նյութերը

Նիկոլ Փաշինյան․ «Օր առաջ քաղբանտարկյալները պետք է ազատ արձակվեն» (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյան․ «Օր առաջ քաղբանտարկյալները պետք է ազատ արձակվեն» (տեսանյութ)

Ապրիլ 26, 2018 18:04 «Այդտեղ երկու կարծիք լինել չի կարող»։
Նիկոլ Փաշինյան․ Կայացրել ենք ստրատեգիական որոշումներ (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյան․ Կայացրել ենք ստրատեգիական որոշումներ (տեսանյութ)

Ապրիլ 26, 2018 17:23 Գործողությունների 2-րդ փուլի ճանապարհային քարտեզն է հրապարակվելու։
ՌԴ դեսպանատունը Փաշինյանի  հետ հանդիպմանը կոչ է արել խնդիրը լուծել բացառապես սահմանադրական դաշտում

ՌԴ դեսպանատունը Փաշինյանի հետ հանդիպմանը կոչ է արել խնդիրը լուծել բացառապես սահմանադրական դաշտում

Ապրիլ 26, 2018 14:21 Երկիրը շուտափույթ կերպով կվերադառնա նորմալ ու հանգիստ հունին:
ՀՅԴ նախարարներն ու մարզպետները հրաժարական են ներկայացրել

ՀՅԴ նախարարներն ու մարզպետները հրաժարական են ներկայացրել

Ապրիլ 26, 2018 14:00 Դիմումներն արդեն գրել են։
Արմեն Սարգսյան․ Մենք ապրում ենք Նոր Հայաստանում

Արմեն Սարգսյան․ Մենք ապրում ենք Նոր Հայաստանում

Ապրիլ 26, 2018 13:02 Հայաստանի պատմության մեջ ունենք այլևս նոր էջ:
Հայտնի է ՀՀ վարչապետի ընտրության օրը

Հայտնի է ՀՀ վարչապետի ընտրության օրը

Ապրիլ 26, 2018 12:13 ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հայտարարություն է արել վարչապետի ընտրության անցկացման մասին։
Արմեն Գևորգյանը մեկնել է Մոսկվա

Արմեն Գևորգյանը մեկնել է Մոսկվա

Ապրիլ 26, 2018 11:19 Նա ուղևորվել է միայնակ։
Հանդիպել են Նիկոլ Փաշինյանն ու Գագիկ Ծառուկյանը

Հանդիպել են Նիկոլ Փաշինյանն ու Գագիկ Ծառուկյանը

Ապրիլ 26, 2018 10:25 Քննարկել են ստեղծված ներքաղաքական վիճակը և հնարավոր լուծումները։
Սերժ Սարգսյանը հանդիպել է կուսակիցների հետ

Սերժ Սարգսյանը հանդիպել է կուսակիցների հետ

Ապրիլ 26, 2018 09:27 Պայմանավորվածություն է ձեռք բերվել նաև կուսակցության ղեկավար մարմիններում սկսել քննարկել կուսակցության նախագահի փոփոխության հարցը:
Վլադիմիր Գասպարյան․ Սթափվեք, տղե´րք

Վլադիմիր Գասպարյան․ Սթափվեք, տղե´րք

Ապրիլ 25, 2018 20:29 Ինքնակազմակերպվե´ք, կողմնորոշվե´ք, հստակվե´ք:
Արցախում հակառակորդի կրակոցից զինծառայող է վիրավորվել

Արցախում հակառակորդի կրակոցից զինծառայող է վիրավորվել

Ապրիլ 25, 2018 20:02 Հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում։
Հանրապետության հրապարակում հանրահավաքը․ փուլ 2-րդ (տեսանյութ)

Հանրապետության հրապարակում հանրահավաքը․ փուլ 2-րդ (տեսանյութ)

Ապրիլ 25, 2018 19:45 «ՀՀԿ-ական վարչապետ չպետք է լինի. Հեղափոխությունը ևս մեկ քայլ ունի անելու»,-հայտարարել է Փաշինյանը։
Վ․Էնֆիաջյանը ներկայացրել է ԲՀԿ-ի դիրքորոշումն ապագա վարչապետի մասով

Վ․Էնֆիաջյանը ներկայացրել է ԲՀԿ-ի դիրքորոշումն ապագա վարչապետի մասով

Ապրիլ 25, 2018 19:05 Կողմ են արտահերթ ընտրություններին։