Քաղաքական

Հունվար 09, 2017 14:36

«Եթե ընդդիմությունը պառակտված հանդես գա, իշխանություններին ավելի հեշտ կլինի կեղծիքների դիմելը»

«Եթե ընդդիմությունը պառակտված հանդես գա, իշխանություններին ավելի հեշտ կլինի կեղծիքների դիմելը»

«Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը կարծում է, որ 2017թ. խորհրդարանական ընտրությունների կեղծվելու հավանականությունը կախված է ընդդիմադիր ուժերից:

«Կախված է հիմնականում նրանից, թե ընդդիմությունը որքանով միասնական հանդես կգա: Եթե լինեն մեծ դաշինքներ, ապա ակնհայտ է, որ ընտրությունները քաղաքականացնելու դեպքում իշխանությունները շանս չունեն ձայն տանելու, և այս դեպքում ռիսկային է կեղծքիներ անելը»,- «Zham.am»-ի հետ զրույցում ասաց Արամ Հարությունյանը:

Եթե ընդդիմությունը պառակտված հանդես գա, ապա, ըստ Հարությունյանի, իշխանությունների համար ավելի հեշտ կլինի կեղծիքների դիմելը:

Որպես կեղծիքների դեմ կիրառվող հիմնական մեխանիզմ է Հարությունյանը համարում հասարակական գիտակցությունը: Ամեն ինչ կախված է նրանից, թե որքանով քաղաքացին կգնա քաղաքական ընտրություն կատարելու:

«Հանձնաժողովի անդամներն ու վստահված անձինք են հիմնական վերահսկողության մեխանիզմները, բայց ամենակարևորը հասարակական համախմբվածությունն է, որի դեպքում իշխանությունները կվախենան կեղծիքների գնալուց: Բացի այդ, նաև հանձնաժողովի՝ իշխանության ներկայացուցիչներն էլ պետք է հասկական, որ պատասխանատվության են ենթարկվելու կեղծելու դեպքում»
,-նշեց նա:

Հարությունյանի կարծիքով շատ կարևոր է այն, թե որքանով Ազգային ժողովի ընտրությունները կլինեն իսկապես քաղաքական: Ըստ նրա՝ ռեյտինգային ցուցակներն արդեն վկայում են այն մասին, որ կլինի ոչ թե քաղաքական, այլ թաղային հեղինակությունների ընտրություն:

Մանրամասն՝սկզբնաղբյուր կայքում։

Print Friendly and PDF

Այս խորագրի վերջին նյութերը

«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի դիմումը ԿԸՀ

«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի դիմումը ԿԸՀ

Մարտ 25, 2017 18:30 ՀՀԿ–ի գրանցումը ուժը կորցրած ճանաչել։
Էջմիածնում ատրճանակը պահել են ՕՐՕ դաշինքի շտաբի աշխատակցի ճակատին և սպառնացել

Էջմիածնում ատրճանակը պահել են ՕՐՕ դաշինքի շտաբի աշխատակցի ճակատին և սպառնացել

Մարտ 24, 2017 22:35 Պահանջել է, որ վերջինս հեռու մնա այդ դաշինքից։
ԱԱԾ–ն Սամվել Բաբայանին կալանավորելու հայցով մտել է դատարան

ԱԱԾ–ն Սամվել Բաբայանին կալանավորելու հայցով մտել է դատարան

Մարտ 24, 2017 20:50 Դատարանը բավարարել է 2 ամսով Բաբայանին կալանավորելու հայցը։ Բաբայանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։
Էդ. Նալբանդյանն ընդունել է ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահին

Էդ. Նալբանդյանն ընդունել է ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահին

Մարտ 24, 2017 20:10 Քննարկվել է ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացը։
Րաֆֆի Հովհաննիսյան. «Չպետք է կարողանան ազգային հերոսին նստեցնեն՝ որպես քաղաքական բանտարկյալ»

Րաֆֆի Հովհաննիսյան. «Չպետք է կարողանան ազգային հերոսին նստեցնեն՝ որպես քաղաքական բանտարկյալ»

Մարտ 24, 2017 18:55 Սպիտակը դառնալու է ստեղծագործական կենտրոն, այլ ոչ թե կուսակցական:
«ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆ» կուսակցությունը խստիվ դատապարտում է Սամվել Բաբայանի ձերբակալությունը

«ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆ» կուսակցությունը խստիվ դատապարտում է Սամվել Բաբայանի ձերբակալությունը

Մարտ 24, 2017 15:49 Նման խիզախ մարդիկ մեր երկրի անվտանգության գրավականն են:
Րաֆֆի Հովհաննիսյանի նամակը Եվրոպական ժողովրդական կուսակցության նախագահ Ժոզեֆ Դոլին

Րաֆֆի Հովհաննիսյանի նամակը Եվրոպական ժողովրդական կուսակցության նախագահ Ժոզեֆ Դոլին

Մարտ 24, 2017 15:10 «Արդյոք Ձեզ վերագրված խոսքերն արտահայտո՞ւմ են ԵԺԿ-ի պաշտոնական դիրքորոշումը»։
Էդմոն Մարուքյանի լղոզված պատասխանը Սամվել Բաբայանի մասին հարցին

Էդմոն Մարուքյանի լղոզված պատասխանը Սամվել Բաբայանի մասին հարցին

Մարտ 24, 2017 11:25 «Մինչև չքննարկենք, չենք կարող մեկնաբանել»։
Աշոտ Մանուչարյանը` Սամվել Բաբայանի մասին (տեսանյութ)

Աշոտ Մանուչարյանը` Սամվել Բաբայանի մասին (տեսանյութ)

Մարտ 23, 2017 22:16 Թե ով է Սամվել Բաբայանը, բոլորը գիտեն։
ԵՀՄՖ–ն դատապարտում է Սամվել Բաբայանի նկատմամբ իշխանությունների գործողությունները. հայտարարություն

ԵՀՄՖ–ն դատապարտում է Սամվել Բաբայանի նկատմամբ իշխանությունների գործողությունները. հայտարարություն

Մարտ 23, 2017 21:32 Իշխող ռեժիմը ահաբեկչություն է սկսել իր մրցակիցների նկատմամբ:
«Մինչև վերջ կանգնելու ենք Սամվել Բաբայանի իրավունքների պաշտպանության հարցով» (տեսանյութ)

«Մինչև վերջ կանգնելու ենք Սամվել Բաբայանի իրավունքների պաշտպանության հարցով» (տեսանյութ)

Մարտ 23, 2017 20:55 «Չենք թողնելու, որ իշխանությունները հասնեն իրենց վերջին նպատակին»։
«Անհապաղ ազատ արձակել Սամվել Բաբայանին»

«Անհապաղ ազատ արձակել Սամվել Բաբայանին»

Մարտ 23, 2017 20:30 Վարչախումբը պատրաստվում է գնալ Արցախի հարցում վտանգավոր զիջումների: