
Շառլ Ազնավուրը հոսպիտալացվել է Պետերբուրգում
Ապրիլ 25, 2018 22:44 93-ամյա շանսոնյեն իրեն վատ է զգացել փորձի ժամանակ:
«Սերժ Սարգսյանը Հայաստանը վերածել է աշխարհի ամենակոռումպացված երկրներից մեկի»․ Նավալնի
Ապրիլ 25, 2018 22:31 Ամեն ինչ նրա համար էր:Կարծիք
Հունվար 09, 2017 17:32Հայաստանի տնտեսությունը պարզապես մեռնում է

Տիգրան Սարգսյանը երևի չէր պատկերացնում՝ ինչի կարող է բերել արտագաղթը։ Հիշում եք, չէ՞, մի այդպիսի «հանճարեղ» վարչապետ ունեինք, որ ասում էր, թե լավ է, որ դժգոհ մարդիկ Հայաստանից գնում են․․․թե բա՝ փող կուղարկեն իրենց հարազատներին, սրանք էլ էդ հարազատներին գռփելով կապրեն։ Բայց մի բանի մասին չէր մտածել․ ախր, էդ հարազատները գերի չեն, մարդիկ էլ ՀՀԿ-ի սիրուն աչքերի համար Հայաստանում իրենց ընտանիքները չեն թողնի։
Ինչի՞ եմ սա ասում․․․ԱՎԾ-ի վիճակագրական տվյալներն էի նայում, միակ տնտեսական ցուցանիշը, որ ավելանում է, տնտեսական պարտքն է։ Նվազում են նաև տրանսֆերները, որոնց հաշվին վերոհիշյալ «հանճարն» ուզում էր երկիր պահեր։ Նախորդ տարվա հունվար-հոկտեմբերի համեմատ՝ տրանսֆերների ներհոսքը կրճատվել է 138.4 մլն դոլարով, այս տարի, ամենայն հավանականությամբ տրանսֆերների ընդհանուր ծավալն ավելի քիչ կլինի, քան ճգնաժամային 2009-ին։
Գիտեք, սա տագնապալի ազդակ է։ Հայաստանում մարդիկ իրենց եկամուտը գրեթե ամբողջությամբ ծախսում են սննդի, հագուստի և կոմունալ վճարների վրա։ Այսինքն, այնպես չէ, որ տրանսֆերները կրճատվել են, որովհետև մարդիկ իրենց հարազատներին քիչ փող են ուղարկում։ Ուղղակի արդեն մարդիկ իրենց ըտնանիքներն են Հայաստանից տանում։ Եվ ես նրանց չեմ մեղադրում։ Ինչքա՞ն կարելի է նայել՝ ոնց են քեզ էշի տեղ դնում․․․նույն Տիգրան Սարգսյանին, որ օֆշորային հաշիվներով «պալիտ» եղավ․․․ի՞նչ արին։ Դեսպան նշանակեցին ուղարկեցին Ամերիկա։
Միհրան Պողոսյանի անունով էլ օֆշորային հաշիվներ գտան Պանամայում․․․դե հա, ինքը պաշտոնից զրկվեց, բայց հեսա ՀՀԿ ցուցակով պատգամավոր կդառնա։
Հայաստանի տնտեսությունը պարզապես մեռնում է, այս իշխանություններին այլևս վարկ էլ չեն տալիս, 2016-ին պետական պարտքն ավելացել է 518 մլն դոլարով և հիմնականում ներքին պարտքի ավելացման հաշվին։ Եվ այդ պարտքն օգտագործել են, որ ընթացիկ ծախսերը հոգան․․․հասկանո՞ւմ եք՝ սա ինչ է նշանակում։ Մենք պարտքով ենք գոյատևում, և սրանք էլ հույս ունեն, որ հաջորդ տարի էլ մենք կամ արտասահմանում մեր հարազատները փող կաշխատեն, կտան սրանց, որ իրենք էլ տանեն իրենց օֆշորային հաշիվները մեծացնեն։ Դա՛ է Սերժ Սարգսյանի տնտեսական ծրագիրը։ Ձայն կտա՞ք այդպիսի ծրագրին։
Անդրանիկ Վարդանյանի ֆեյսբուքյան էջից
Այս խորագրի վերջին նյութերը

ՀՀԿ-ն երբե՛ք էլ կուսակցություն չի եղել
Ապրիլ 25, 2018 19:31 Ուղղակի, ոհմակ է, որը տարիներ շարունակ «վոժդի» գլխավորությամբ հարձակվել է ժողովրդի վրա:
Մի անգամ էլ հստակեցնենք կարևոր պահանջները
Ապրիլ 25, 2018 15:23 Պետք է Կարենին հիշեցնել, որ այս իրավիճակում ինքը Սերժից մեծ հաշվով չի տարբերվում։
Քրեաօլիգարխիկ ռեժիմները ճիշտ է ապամոնտաժել աստիճանաբար, հաստատուն ու հիմնահատակ
Ապրիլ 25, 2018 00:41 Կարեն Կարապետյանը պատրաստ է քննարկել արտահերթ ԱԺ ընտրությունների տարբերակը։
Կարենին ասեք՝ Սերժի բախտին արժանանալու հայտ մի ներկայացրու
Ապրիլ 25, 2018 00:01 Ինքը որևիցե ձև չի կարող ներկայացնել ժողովրդի կամքը։
Ամոթ է, էս ի՞նչ քաղաքական ստրիպտիզ է
Ապրիլ 24, 2018 22:25 Հիմա լսում ու ապշում եմ՝ Սերժ Սարգսյանն էս ինչքա՞ն քննադատներ է ունեցել։
Խե՜ղճ Հերմինե, խե՜ղճ Հրուշ, խե՜ղճ Շուշան, խե՜ղճ Մարքրիտ, խե՜ղճ Արփինե
Ապրիլ 24, 2018 08:45 Խե՜ղճ ՀՀԿ-ական «Էլիտար» կանայք։
Ցույցերին մասնակցողների համար ավտանգության մի քանի կետ
Ապրիլ 23, 2018 12:31 Ինչ ունենալ և ինչպես վարվել։
Գնդապետ․ Կոչ եմ անում ՀՀ ոստիկանության բոլոր ծառայողներին հրաժարվել կատարել վերադասի ապօրինի հրամանները
Ապրիլ 23, 2018 11:40 Եվ միանալ ժողովրդին:
Ժողովրդի վրա ուժ կիրառելու դեպքում հարցը կբարձրացնեմ միջազգային բարձր ատյաններում
Ապրիլ 23, 2018 11:35 Հայտարարել է Եվրախորհրդարանի պատգամավորի հայուհի կինը։
Մարդը ոչ մի կերպ չի կարող ընկալել, թե ինչո՞ւ պետք է հեռանա
Ապրիլ 23, 2018 09:09 Այս ամենը ադեկվատությունը կորցրած Սերժին պետք է բացատրի իր շրջապատը։
Նիկոլը հե՛նց սկզբում բարկացրեց աղային
Ապրիլ 23, 2018 08:26 Այս վայրկյանները մահացու էին բարդույթավորված աղայի համար։
Ես անում եմ իմ քայլը և միանում եմ իմ ժողովրդին. «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ գլխավոր մասնագետ
Ապրիլ 23, 2018 01:33 Անհնազանդություն։
Գարիկ Մարտիրոսյան․ Ես չեմ կարող և չեմ ցանկանում անտարբեր մնալ
Ապրիլ 23, 2018 01:12 Արյունահեղություն թույլ մի տվեք։
Այս հրապարակին ոչ ոք չի կարող հաղթել (լուսանկար)
Ապրիլ 22, 2018 22:44 Քաղաքացին հղկվել-դարձել է շողշողուն ադամանդ:
Համաժողովրդական խաղաղ ընդվզման միջոցով է հնարավոր ձերբազատվել այս ռեժիմից
Ապրիլ 22, 2018 20:14 Միայն այդ կերպ։
Երկրում սրիկայակույտի դիկտատուր է հաստատվում
Ապրիլ 22, 2018 15:09 Արյունով եկած, արյունով իշխանություն պահած մարդն ապացուցում է, որ առանց արյուն պատրաստ չէ հեռանալ։
Սերժ Թանկյանը կոչ է անում Ազգային ժողովին անհապաղ զրկել Սերժ Սարգսյանին իր լիազորություններից
Ապրիլ 22, 2018 13:56 «Սերժ Սարգսյանը բացահայտ սպառնում է Հայաստանի քաղաքացիներին բռնություններով` մեջբերելով մարտիմեկյան դեպքերը»։
Այս իրավիճակում մի՛ եղեք որպես դիտորդ
Ապրիլ 22, 2018 13:50 Հանգուցալուծումը ուժի կիրառումը չէ, այլ միայն բանակցությունները և երկխոսությունը:.jpg)