Հարցազրույց

Հունվար 11, 2017 08:55

«Համախմբումը» ակտիվ բանակցություններ է վարում քաղաքական ուժերի հետ (տեսանյութ)

«Համախմբումը» ակտիվ բանակցություններ է վարում քաղաքական ուժերի հետ (տեսանյութ)

«Համախմբում» կուսակցությունը վարչության նիստից հետո հայտարարում է, որ սկսում է ակտիվ բանակցություններ մի խումբ խորհրդարանական և ոչ խորհրդարանական ուժերի հետ ապրիլի ընտրություններին դաշինքով հանդես գալու հարցով։

Ազատությունը հայտնում է, որ կուսակցության փոխնախագահ Ստեփան Մարգարյանը, փակագծերն ամբողջովին չբացելով, չի հերքում, որ քննարկումներ ընթանում են նաև «Ժառանգություն» կուսակցության, Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի հետ, եղել են խորհրդակցություններ նաև «Բարգավաճ Հայաստան»-ի հետ․

«Ժամանակը շատ քիչ է: Կարծում եմ, որ շուտով արդյունքը կունենանք այս կամ այն ձևով: Ունենք երկուստեք պայմանավորվածություններ՝ առայժմ չհրապարակել մինչև վերջնական համաձայնություն կայանալը բոլոր ուժերի հետ»:

Մարգարյանի խոսքով՝ վերջին շրջանում փորձում էին հասկանալ, թե կա արդյոք գաղափարական հենք, որը կարող է միավորել «Համախմբում» կուսակցությունն այլ ուժերի հետ, և, նրա խոսքով, այս հարցում հաջողության հասել են. կան ուժեր, որոնք պատրաստ են իրենց տարաձայնությունները դնել մի կողմ․

«Քաղաքական դաշինք կազմելը հենց այնպես չի լինում կուսակցության անունից կամ ինչ-որ զուտ անձնական հարաբերություններից: Այն պետք է վեր կանգնի դրանից: Պետք է ունենա գաղափարական հենք, որում պետք է ներառված լինեն Հայաստանի առաջ ծառացած բոլոր մարտահրավերները՝ անվտանգության հետ կապված խնդիրներն են, տնտեսության հետ կապված խնդիրներն են, Հայաստանի արտաքին քաղաքականության և տարածաշրջանային մեկուսացված լինելու հետ կապված խնդիրներն են»:

Այդ խնդիրները, Մարգարյանի համոզմամբ, հնարավոր է լուծել միայն լայն դաշինքներով ընտրություններին գնալու պարագայում: Նա հավելեց, որ եթե ընդդիմադիր դաշտը մեկ դաշինքով չի կարող հանդես գալ, գոնե պետք է ունենալ մի քանի դաշինքներ․

«Լայն դաշինքն է, որ երաշխիք է երկրում լուրջ, արմատական փոփոխությունների, որոնք իրենց հերթին երաշխիք են երկրի զարգացման: Եթե մրցակցությունը կամ նախընտրական գործընթացը գնում է մի քանի դաշինքների, քիչ թվով դաշինքների միջև, էլի դա երաշխիք է, որ հասարակությունը կարողանա կողմնորոշվել և քաղաքական ընտրություն կատարել»:

Մանրամասները՝ Ազատություն-ում։

Print Friendly and PDF

Այս խորագրի վերջին նյութերը

Արթուր Պետրոսյան. «Կարծում եմ՝ ճիշտ ուղու վրա ենք» (տեսանյութ)

Արթուր Պետրոսյան. «Կարծում եմ՝ ճիշտ ուղու վրա ենք» (տեսանյութ)

Նոյեմբեր 14, 2017 11:27 Տղաները լավ են կատարում իրենց գործը խաղադաշտում։
Կարևոր անձ․ հարցազրույց Մարգարիտա Սիմոնյանի հետ (տեսանյութ)

Կարևոր անձ․ հարցազրույց Մարգարիտա Սիմոնյանի հետ (տեսանյութ)

Նոյեմբեր 12, 2017 13:41 «Ֆորբս»-ի ամենաազդեցիկ կանանց ցուցակում էր ընդգրկվել։
Ի՞նչ պետք է իմանա քթի պլաստիկ վիրահատություն պլանավորող մարդը (ֆոտոշարք)

Ի՞նչ պետք է իմանա քթի պլաստիկ վիրահատություն պլանավորող մարդը (ֆոտոշարք)

Հոկտեմբեր 26, 2017 13:09 Պացիենտը պետք է հստակ գիտակցի, թե ինչու է դիմում նման վիրահատության:
ԱՄՆ դեսպան. «Ես Հայաստանում քաշ եմ հավաքել» (տեսանյութ)

ԱՄՆ դեսպան. «Ես Հայաստանում քաշ եմ հավաքել» (տեսանյութ)

Հոկտեմբեր 25, 2017 17:00 Խոսել է հայաստանյան սովորույթների մասին։
Շավարշ Քոչարյան. Բաքուն շարունակում է խոչընդոտել ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացին

Շավարշ Քոչարյան. Բաքուն շարունակում է խոչընդոտել ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացին

Հոկտեմբեր 23, 2017 21:04 Հանձնարարել են Նովրուզ Մամեդովներին հանդես գալ քարանձավային մտքի պոռթկումներով։
Կվերականգնվի արդարության սկզբունքը. նախարարը՝ տարկետման իրավունքի վերացման մասին (տեսանյութ)

Կվերականգնվի արդարության սկզբունքը. նախարարը՝ տարկետման իրավունքի վերացման մասին (տեսանյութ)

Հոկտեմբեր 23, 2017 13:35 Փոփոխվում են տարկետման տրամադրման պայմանները։
«Նոր ռուսական սենսացիաներ»․ «Խոսում է Քսենյա Սոբչակը»․ բացառիկ հարցազրույց (տեսանյութ)

«Նոր ռուսական սենսացիաներ»․ «Խոսում է Քսենյա Սոբչակը»․ բացառիկ հարցազրույց (տեսանյութ)

Հոկտեմբեր 23, 2017 09:49 ՌԴ նախագահի թեկնածուն չի խուսափել բավականին անկեղծորեն խոսել իր անձնական կյանքի ամենանուրբ մանրամասների մասին։
Ով կդառնա որակյալ պետություն, նա կշահի ղարաբաղյան կռիվը

Ով կդառնա որակյալ պետություն, նա կշահի ղարաբաղյան կռիվը

Հոկտեմբեր 18, 2017 15:07 Եթե մնանք, ինչպես այժմ ենք՝ փթած, քրեաօլիգարխիկ բարքերով, կեղծիքների հետամուտ երկիր, ոչ մի հաջողության էլ չենք հասնի։
Հայաստանը հասարակություն չունեցող պետություն է․ Վահե Հովհաննիսյան (տեսանյութ)

Հայաստանը հասարակություն չունեցող պետություն է․ Վահե Հովհաննիսյան (տեսանյութ)

Հոկտեմբեր 16, 2017 19:25 Հայաստանի քաղաքական ներկա վիճակի մասին։
Ռուսլան Կորյան. «Թիմը մարտական է տրամադրված»

Ռուսլան Կորյան. «Թիմը մարտական է տրամադրված»

Հոկտեմբեր 07, 2017 21:10 Մեզ համար առաջիկա խաղը մեղքերը քավելու հրաշալի հնարավորություն է:
Մխիթարյան. Ամենամեծ մեղավորը ես եմ, այդքան բան

Մխիթարյան. Ամենամեծ մեղավորը ես եմ, այդքան բան

Հոկտեմբեր 05, 2017 22:57 Խնդիրները բազմաթիվ են, չկա մի տեղ, որ ասենք` խնդիր չկա:
Արթուր Պետրոսյան. Ավելի լավ է «գետինը մտնեի», քան գայի և խոսեի

Արթուր Պետրոսյան. Ավելի լավ է «գետինը մտնեի», քան գայի և խոսեի

Հոկտեմբեր 05, 2017 22:38 Սա ուղղակի խայտառակություն էր:
Երվանդ Բոզոյան․ «Հայաստանն իր քաղաքական վերնախավի պատճառով է հայտնվել այսպիսի իրավիճակում»

Երվանդ Բոզոյան․ «Հայաստանն իր քաղաքական վերնախավի պատճառով է հայտնվել այսպիսի իրավիճակում»

Հոկտեմբեր 02, 2017 12:17 «Այս իրավիճակը երկար շարունակվել չի կարող, և դա կավարտվի ավելի ողբերգական և վտանգավոր ձևով, քան մենք կարող ենք պատկերացնել»։
Շ. Քոչարյան․ Թուրքիան վնասակար փորձեր է կատարում միջամտել ԼՂ հիմնախնդրի հարցում

Շ. Քոչարյան․ Թուրքիան վնասակար փորձեր է կատարում միջամտել ԼՂ հիմնախնդրի հարցում

Սեպտեմբեր 28, 2017 18:28 Միակողմանի, ապակառուցողական մոտեցում։
Լևոն Արոնյան. «Ես գիտեի, որ անպայման կհաղթեմ»

Լևոն Արոնյան. «Ես գիտեի, որ անպայման կհաղթեմ»

Սեպտեմբեր 28, 2017 17:40 Նախամուսնական փուլը չխանգարեց, ընդհակառակը` օգնեց:
Ես պարզապես Լևոնի հետ չեմ ամուսնանում. ես ամուսնանում եմ Հայաստանի հետ

Ես պարզապես Լևոնի հետ չեմ ամուսնանում. ես ամուսնանում եմ Հայաստանի հետ

Սեպտեմբեր 27, 2017 14:47 Փորձում ենք հարսանիքի մասին շատ չբարձրաձայնել։