Աշխարհ

16.01.2017 08:53


«Boeing 747» բեռնատար օդանավն ընկել է բնակելի տների վրա․ կան զոհեր (լրացված, տեսանյութ)

«Boeing 747» բեռնատար օդանավն ընկել է բնակելի տների վրա․ կան զոհեր (լրացված, տեսանյութ)

«Turkish Airlines» ավիաընկերության «Boeing 747» բեռնատար օդանավ է կործանվել Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկի մերձակայքում․ զոհվել է ավելի քան 30 մարդ:

Ինչպես հայտնում է «ria.ru»-ն, ինքնաթիռը բնակելի տների վրա է ընկել Մանաս օդանավակայանում վայրէջք կատարելու փորձի ժամանակ: Ավերվել է 15 բնակելի տուն:

Ըստ որոշ տեղեկությունների՝ զոհերի թվում կա 6 երեխա: Օդանավում անձնակազմի 4 անդամ է եղել, որոնցից մեկը փրկվել է։

***

Ղրղզստանի Առողջապահության նախարարությունից հայտնել են 32 զոհի մասին։

РИА «Новости»-ն, երկրի վարչապետի խոսնակին հղումով, հայտնում է 32 բնակելի տան ավերման մասին։

Նախնական տեղեկատվությամբ՝ ինքնաթիռը չի կարողացել մտնել թռիչքուղի տեխնիկական անսարքության կամ եղանակային վատ պայմանների պատճառով։

Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Ատամբաևը կարգադրել է մանրակրկիտ հետաքննություն սկսել ավիավթարի առնչությամբ։

***

Ինչպես նշվում է Ղրղզստանի ԱԻՆ–ի կայքում, զոհերի թիվը հասել է 37–ի։

***

Ռուսաստանում Թուրքիայի դեսպանատան մամուլի հարցերով խորհրդական Օրհան Գազիգիլը հայտարարել է, որ կործանված «Boeing»–ը պատկանել է ոչ թե «Turkish Airlines»–ին, այլ մասնավոր թուրքական ընկերության։

Օդանավն իրականացրել է Հոնկոնգ-Բիշքեկ-Ստամբուլ չվերթը։

***

Երկրի իշխանությունները հայտնել են, որ աղետի վայրում առնվազն 40 մարմին է հայտնաբերվել։ Նրանց մեծ մասը Դաչա-Սուու գյուղի բնակիչներն են, որի վրա ընկել է օդանավը։ Օդանավում անձնակազմի 5 անդամ է եղել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը