Քաղաքական

16.01.2017 17:31


ՀԱՊԿ–ի հաղորդագրությունը հայ-ադրբեջանական սահմանում տեղի ունեցած միջադեպի և ԶԼՄ–ի արձագանքների մասին

ՀԱՊԿ–ի հաղորդագրությունը հայ-ադրբեջանական սահմանում տեղի ունեցած միջադեպի և ԶԼՄ–ի արձագանքների մասին

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը հաղորդագրություն է տարածել՝ անդրադառնալով 2016թ. դեկտեմբերի 29-ին հայ-ադրբեջանական սահմանում տեղի ունեցած միջադեպին:

«ՀԱՊԿ-ի քարտուղարությունն ավելի վաղ տվել է Բորդյուժայի մեկնաբանության բովանդակության պարզաբանումը, որում ուշադրություն Էր հրավիրել, որ կազմակերպության գլխավոր քարտուղարն առանձնակի տագնապ և լուրջ մտահոգություն է հայտնել այն բանի կապակցությամբ, որ զինված միջադեպը տեղի է ունեցել ՀԱՊԿ-ի անդամ պետության սահմանին: Ինչ վերաբերում է ԼՂ հակամարտության կարգավորման հարցին, ապա պետք է նշենք, որ ՀԱՊԿ-ի դիրքորոշումն արտացոլված է կազմակերպության անդամ պետությունների ղեկավարների հայտարարության մեջ, որը 2016 թվականի հոկտեմբերի 14-ին ընդունվել է Հավաքական անվտանգության խորհրդի՝ Երևանում կայացած նստաշրջանում: Քարտուղարությունն իր աշխատանքում հետևողականորեն ու անշեղորեն հետևում է այդ դիրքորոշմանը։ Միաժամանակ անթույլատրելի ենք համարում Բորդյուժայի պաշտոնաթողությունը 2016 թվականի դեկտեմբերի 29-ի միջադեպի վերաբերյալ մեկնաբանության հետ կապելը, քանի որ նրա՝ որպես ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի լիազորությունները լրացել են 2016 թվականի դեկտեմբերի 31-ին՝ պետությունների ղեկավարների որոշմանը խստիվ համապատասխան, որն ընդունվել Է 2015 թվականի դեկտեմբերին կազմակերպության Հավաքական անվտանգության խորհրդի Մոսկվայի նստաշրջանում»,- ասված Է հաղորդագրության մեջ:

Կազմակերպության նոր գլխավոր քարտուղարի նշանակման կապակցությամբ քարտուղարությունը ղեկավարվում է ՀԱԽ-ի նույն այն որոշումներով ու պետությունների ղեկավարների պայմանավորվածություններով, որոնք նրանց կողմից ընդունվել են ՀԱԽ-ի՝ 2015 թվականի դեկտեմբերին Մոսկվայում կայացած նստաշրջանում, որոնցում, մասնավորապես, ասված է. «ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի նշանակումն իրականացնել երեք տարի ժամկետով, ՀԱՊԿ-ի արտաքին գործերի նախարարների խորհրդի ներկայացմամբ, կազմակերպության անդամ պետությունների քաղաքացիներից թվից, ռոտացիոն հիման վրա՝ ռուսական այբուբենի համաձայն նրանց անվանումների կարգով»:

«ՀԱՊԿ-ի քարտուղարությունը տեղեկատվություն չունի ընդունված որոշման մեջ կամ պայմանավորվածություններում որևէ փոփոխության մասին»,- ասված է հաղորդագրության մեջ:

Նաև նշվում է, որ ՀԱՊԿ-ի քարտուղարությունը մտադիր է շարունակել արգասաբեր համագործակցությունը ԶԼՄ-ների հետ և հորդորում է օբյեկտիվորեն լուսաբանել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գործունեությանը վերաբերող իրադարձությունները:

Այս խորագրի վերջին նյութերը