Լրահոս

18.01.2017 09:26


Սևան-Երևան ավտոճանապարհին «RENO»-ն դուրս է եկել կամրջի երթևեկելի հատվածից և հայտնվել ներքևի ավտոճանապարհին

Սևան-Երևան ավտոճանապարհին «RENO»-ն դուրս է եկել կամրջի երթևեկելի հատվածից և հայտնվել ներքևի ավտոճանապարհին

Հունվարի 18-ին, ժամը 00.57-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Սևան-Երևան ավտոճանապարհի 14-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «RENO» մակնիշի 35 SN 122 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1976 թ. ծնված Ա. Ա.) դուրս է եկել կամրջի երթևեկելի հատվածից և հայտնվել ներքևի ավտոճանապարհին, ինչի հետևանքով Ա. Ա.-ը ստացել է մարմնական վնասվածքներ: Վերջինս հոսպիտալացվել է Սևանի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են կայուն:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։

Այս խորագրի վերջին նյութերը