Լրահոս

18.01.2017 09:42


Սարի թաղի տներից մեկի մոտ ավտոմեքենա է այրվել

Սարի թաղի տներից մեկի մոտ ավտոմեքենա է այրվել

Հունվարի 17-ին, ժամը 20.13-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սարի թաղի 26-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 20.39-ին, մարվել՝ 20.51-ին:

Այրվել է Opel մակնիշի 34 AF 739 պետհամարանիշով (վարորդ՝ Ե. Զ.) ավտոմեքենայի շարժիչի հատվածն ամբողջությամբ:

Այս խորագրի վերջին նյութերը