Աշխարհ

19.01.2017 16:15


Մխիթարյանը հեռացել է այն հյուրանոցից, որտեղ բնակվում է Մոուրինյուն

Մխիթարյանը հեռացել է այն հյուրանոցից, որտեղ բնակվում է Մոուրինյուն

Հայաստանի հավաքականի ավագ, «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հեռացել է Մանչեսթերի «Lowry Hotel» հյուրանոցից, որում ապրում էր վերջին ամիսներին։ Այս մասին հայտնում է «Mirror»-ը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ 27-ամյա ֆուտբոլիստը նոր տուն է գտել։

«Lowry Hotel»-ում է շարունակում բնակվել «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն:

Նույն հյուրանոցում էին նաև ՄՅ խաղացողներ Էրիկ Բային, Պոլ Պոգբան ու Զլատան Իբրահիմովիչը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը