Լրահոս

21.01.2017 12:11


Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի նախագահին

Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի նախագահին

Սերժ Սարգսյանը հունվարի 21-ին ցավակցական հեռագիր է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիին՝ Թեհրանի կենտրոնում գտնվող առևտրային շենքում բռնկված հրդեհի և փլուզման դեպքի կապակցությամբ, որի հետևանքով զոհվել և վիրավորվել են իրենց ծառայողական պարտքը կատարող փրկարարներ և հրշեջներ:

«Վստահ եմ, որ բարեկամ Իրանի համապատասխան մարմինների ձեռնարկած վճռական միջոցառումները թույլ կտան հաղթահարելու աղետի հետևանքները։ Խորին ցավակցություն և զորակցություն եմ հայտնում զոհվածների ընտանիքներին և հարազատներին՝ մաղթելով համբերություն, ուժ ու կորով, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում»,- ասված է ցավակցական հեռագրում:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը