Քաղաքական

23.01.2017 13:20


Հեղինե Բիշարյան. «Իմ ելույթն առհասարակ ոչ ոքի դեմ ուղղված չի եղել»

Հեղինե Բիշարյան. «Իմ ելույթն առհասարակ ոչ ոքի դեմ ուղղված չի եղել»

Հունավրի 22–ին «Հայկական վերածնունդ» կուսակցության կանանց միության համագումարի ժամանակ կուսակցության փոխնախագահ Հեղինե Բիշարյանի ելույթից հետո մամուլում շահարկումներ եղան, թե, իբր, վերջինիս հնչեցրած խոսքերն ուղղված էին ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի դեմ։

Այդ հարցի առնչությամբ պարզաբանում ստանալու համար «7օր»–ը դիմել է Հեղինե Բիշարյանին։

–Եթե այդ լուրերը պտտողները ուշադիր հետևեին իմ ելույթներին, ապա կիմանային, որ այդ խնդիրների մասին ես խոսել եմ տարիներ շարունակ, այլ ոչ միայն երեկ։ Այդ գաղափարը ես հնչեցրել եմ դեռևս շատ վաղուց։ Դրանք վերաբերում են այն ճահճին, այն սոցիալական խնդիրներին, որոնք մեր երկրում առկա են։ Դրանց մասին ես խոսում եմ ամիսներ ու տարիներ շարունակ,–ընդգծել է Բիշարյանը։

Նրա խոսքով՝ իր ելույթն առհասարակ ոչ ոքի դեմ ուղղված չի եղել, քանի որ իր հնչեցրած գաղափարները վերաբերել են «երկրում գոյացած աղբին, կեղտին և այլ խնդիրներին», որոնք առկա են տարիներ շարունակ։

Հստակ որևէ մեկին ուղղված կամ հասցեագրված անձնական որևէ բան չկա։ Առհասարակ, որևէ մեկին ուղղված չէր իմ ելույթը, և այդ բովանդակության մասին ես մշտապես եմ խոսել։ Ես չգիտեմ՝ ով և ինչու է տարանջատել իմ ելույթը և փորձել հասցեագրել, ինչի հետ ես, բնականաբար, համաձայն չեմ։ Մնացած հետևությունը թողնում եմ այն մարդկանց, ովքեր ինձ լավ չեն հասկացել,– հավելել է Հեղինե Բիշարյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը