Լրահոս

23.01.2017 17:45


3 օրվա ընթացքում բացահայտվել է գողության 24 դեպք

3 օրվա ընթացքում բացահայտվել է գողության 24 դեպք

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունվարի 20-ից 23-ը հանրապետությունում արձանագրվել է սպանության 1 դեպք, որը բացահայտվել է:

Արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 27 դեպքերը բացահայտվել են:
Արձանագրվել է թմրանյութի հայտնաբերման 5 դեպք:
Բացահայտվել է գողության 24, խարդախության 16, կողոպուտի, յուրացման և համակարգչային հանցագործության 1-ական, խուլիգանության և ապօրինի ծառահատման 2-ական դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է սպանության, խարդախության և ավտոմեքենա փախցնելու 1-ական դեպք։
Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 23 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 44-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Այս խորագրի վերջին նյութերը