Քաղաքական

30.01.2017 23:10


Գեղամ Նազարյան. «Սեյրան Օհանյանը կարող է լուրջ դերակատարում ունենալ» (տեսանյութ)

Գեղամ Նազարյան. «Սեյրան Օհանյանը կարող է լուրջ դերակատարում ունենալ» (տեսանյութ)

«Տեսակետների խաչմերուկ» հաղորդաշարում ձևավորված դաշինքներից երկուսի ներկայացուցիչներն են՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի և «Ելք» դաշինքի անդամ Հայկ Կոնջորյանը և «Համախմբում» կուսակցության վարչության անդամ Գեղամ Նազարյանը:

Պրն Նազարյանն անդրադարձավ նախընտրական իրավիճակին, շեշտեց, որ ձեւավորվող դաշինքներն արտացոլում են քաղաքական դաշտի ներկա վիճակը, որտեղ գործողությունները ծավալվում են անձերի շուրջ, մասնավորապես, Սերժ Սարգսյանի, Կարեն Կարապետյանի, Սեյրան Օհանյանի եւ Գագիկ Ծառուկյանի:

Խոսելով Օհանյանի քաղաքական գործունեության մասին, նա նշեց, որ այն կլնի բաց եւ թափանցիկ եւ որեւէ փակ հարց չի մնա: Պատասխանելով Հայկ Կոնջորյանի հնչեցված տեսակետին, Նազարյանը շեշտեց, որ քիչ չեն եղել դեպքերը, երբ գործիչները դուրս գալով պետական համակարգից՝ ընդդիմադիր դաշտում կարեւոր դերակատարում են ունեցել եւ փոխել երկրների զարգացման անիվի ընթացքը:

Մանրամասները՝ «Ազատություն» ռադիոկայանի «Տեսակետների խաչմերուկ» հաղորդաշարի տեսանյութում:

Այս խորագրի վերջին նյութերը