Քաղաքական

01.02.2017 01:58


Ախուրյանում կայացել է ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության կառույցի հիմնադիր ժողովը (տեսանյութ, ֆոտոշարք)

Ախուրյանում կայացել է ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության կառույցի հիմնադիր ժողովը (տեսանյութ, ֆոտոշարք)

Հունվարի 31-ին Ախուրյանում կայացել է ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության տարածքային կազմակերպության հիմնադիր ժողովը, որին մասնակցել է նախաձեռնող խմբի 190 անդամ։ Ընտրվել են 7 հոգուց բաղկացած խորհուրդ, խորհրդի նախագահ և տեղակալներ։

ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության Ախուրյանի տարածքային կազմակերպութան խորհրդի նախագահ է ընտրվել այդ համայնքի ավագանու անդամ Լևոն Իգիթյանը։

Հիմնադիր ժողովին ներկա էին ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության խորհրդի համակարգող Անդրանիկ Թևանյանը, կուսակցության փոխնախագահ Ստեփան Մարգարյանը, վարչության անդամ Մանվել Եղիազարյանը, կուսակցության մամուլի խոսնակ և վարչության անդամ Արեգնազ Մանուկյանը, ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության Գյումրու տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ Հովհաննես Ասոյանը։

ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության մամուլի խոսնակ

Արեգնազ Մանուկյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը