Կարծիք

02.02.2017 14:53


Օհանյանի՝ իշխանությունից դուրս գալը երևում է՝ իշխանության կոկորդին է կանգնել

Օհանյանի՝ իշխանությունից դուրս գալը երևում է՝ իշխանության կոկորդին է կանգնել

Իշխանական քարոզչամեքենան հիմա էլ նոր, բոլորովին այլ քարոզ է տանում Սեյրան Օհանյանի՝ որպես ընդդիմադիր ուժի՝ այլևս անբեկանելի լինելու փաստի դեմ: Մարտի 1-ի պատասխանատուի քարոզչամեքենան մի որոշ ժամանակ Օհանյանին մեղադրում էր մարտի 1-ի դեպքերի համար, լայն քննարկումներ և քննադատություններ իրականացնում իրենց ձևին և ոճին համապատասխան քաղաքագետների ու վերլուծաբանների միջոցով: Տեսնելով, որ այս տարբերակը չի անցնում՝ Օհանյանին մեղադրեցին ապրիլյան պատերազմի մեջ, ասել է թե՝ Օհանյանն էր երկրի գլխավոր հրամանատարը, և նրա վրա է ընկած պատասխանավության մեծ մասը:

Այն ժամանակ, երբ Օհանյանը դեռ իշխանության էր, հենց նույն քարոզչամեքենան առաջ էր տանում այն միտքը, որ 2018թ-ից հետո միայն Սեյրան Օհանհանը կարող է Սերժ Սարգսյանի իրավահաջորդը լինել. նախագահի պաշտոնում միայն իրեն էին տեսնում՝ որպես մաքուր, ՀՀԿ-ի ոգով չկերտված, առանց ավելորդությունների աշխատած ուժի: Եվ այս հացում իրոք իշխանական քարոզը ճիշտ էր: Իսկ հիմա, երբ Օհանյանը դուրս է եկել իշխանությունից, մերժել է իրեն առաջարկվող պաշտոնները, նրա հասցեին տարատեսակ մեղադանքներ են հնչում: Այն ժամանակ, սակայն, ոչ ոք չէր խոսում մարտի 1–ի, ապրիլյան պատերազմի մասին, ոչ ոք Օհանյանին չէր կապում այդ ամենի հետ:

Եվ տեսնելով, որ այս խաբսը ժողովուրդը կուլ չի տալիս՝ հիմա էլ իշխանական քարոզամեքենան մի ուրիշ նորամուծություն է մտածել: Ասում են՝ Սեյրան Օհանյանը մի քանի ամիս առաջ է դուս եկել իշխանությունից, և չի կարող այսքան հեշտությամբ դուրս գալ այդ ռեժիմից, ասել է թե՝ այժմ էլ կապ ունի իշխանության հետ: Սա մի այնպիսի կեղծիք է, որը գերազանցում է բոլոր տեսակի ստերն ու մեղադրանքները՝ Օհանյանի հասցեին հնչած: Օհանյանի զուսպ, բայց համոզիչ քայլերը հավանության չեն արժանանում Սերժ Սարգսյանի կողմից, այդ իսկ պատճառով այժմ երևան են բերում իրենց ձեռնտու հաջորդ տարբերակը, թե Օհանյանը կապ ունի Սերժ Սարգսյանի հետ: Օհանյանի՝ իշխանությունից դուրս գալը երևում է՝ իշխանության կոկորդին է կանգնել: Տեսնենք՝ հաջորդ անգամ իշխանությունն ինչ է հորինելու Օհանյանին «գծերից գցելու» բաղձալի երազանքին հասնելու համար:

Սաթեն Մանասյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը