Կարծիք

03.02.2017 14:05


Արսինե Խանջյանին քննադատող նյութերի կողքին տեղ են գտնում Քարդաշյանների մասին հիացմունքով լի նորություններ

Արսինե Խանջյանին քննադատող նյութերի կողքին տեղ են գտնում Քարդաշյանների մասին հիացմունքով լի նորություններ

Իսկ դուք գիտե՞ք, որ 2013 թվականին
- ՀՀ անկախության 20-ամյակի առթիվ «Ոսկե ծիրան» կինոփառատոնի հիմնադիր, կինոռեժիսոր Ատոմ Էգոյանին շնորհվեց Պատվո շքանշան:

- ՀՀ անկախության 20-ամյակի առթիվ դերասանուհի Արսինե Խանջյանը պարգևատրվեց Հայրենիքի հանրության ծառայությունների համար Առաջին կարգի մեդալով:

Դա, բնականաբար, այն ժամանակ էր, երբ Արսինե Խանջյանն ու նրա ամուսինը քաղաքացիական և քաղաքական կոչերով դեռ ակտիվորեն հանդես չէին գալիս, երբ դեռ այդքան բարձրաձայն չէին անդրադառնում Հայաստանում տիրող անարդարությանը, ապօրինություններին և ազատ խոսքի ու մտքի հանդեպ բռնություններին։ Դա այն ժամանակ էր, երբ իշխանական աթոռին հայտնված մարդուն անհարմարություններ չէին պատճառում՝ մատնացույց անելով այն բոլոր բռնությունները, որոնք նա կիրառում է սեփական ժողովրդի հանդեպ։

Իսկ այսօր՝ 2017 թվականին, երբ նույն Արսինե Խանջյանն իր քաղաքացիական և քաղաքական դիրքորոշումն արտահայտեց՝ չհամաձայնվելով ՀՀ գործող իշխանությունների քայլերին, Բաղրամյան-26-ի պատվերով աշխատող տարատեսակ կայքերից հանկարծակի տեղեկանում ենք, որ, փաստորեն, նա նկարահանվել է բաց տեսարաններում, և դա, բնականաբար, ըստ այդ կայքերի հեղինակների «մտքի գոհարների»՝ նրան թույլ չի տալիս մտահոգվել հայրենիքի և սեփական ժողովրդի ապագայով, Հայաստանում տիրող ամենաթողությունով և տոտալիտար համակարգերին բնորոշ ամենակեղտոտ երևույթներով։

Բայց, ինչպիսի՛ զարմանք․․․․նույն Արսինե Խանջյանին քննադատող նյութերի հարևանությամբ հեշտ ու հանգիստ «բնակվում են» իր ազատ բարքերով հայտնի Քիմ Քարդաշյանի և նրա ընտանիքի մասին ամենաթարմ նորությունները, որոնք իրենց մեջ մի կաթիլ անհամ դատապարտություն չեն պարունակում։ Ավելին՝ մարդիկ հիանում և հպարտանում են նրա նոր կիսաթափանցիկ բլուզներով, տաբատներով (կամ, ավելի ճիշտ, դրանց բացակայությամբ) և այլն։

Ասածս ինչ է․․․եթե պատվեր եք կատարում, սիրելինե՛րս, ապա գոնե նեղություն քաշեք ու փորձեք սկզբունքայնության տպավորություն ստեղծել։ Թե չէ շատ անհարմար իրավիճակ է ստացվում։ Ձեր շեֆին էլ փոխանցեք, որ գոնե այնպես ձևակերպի պատվերը, որ ինքն էլ անհարմար վիճակում չհայտնվի։

Նինա Մարգարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը