Կարծիք

08.02.2017 12:10


Փողոցները մաքրելը հո ամեն անկյունում տեսախցիկ և արագաչափ տեղադրե՞լ չէ

Փողոցները մաքրելը հո ամեն անկյունում տեսախցիկ և արագաչափ տեղադրե՞լ չէ

Ձմեռը կրկին անսպասելի էր քաղաքապետարանի համար

Ամեն տարի ձմռան ամիսներին մենք բախվում ենք նույն խնդիրներին․ ճանապարհները մաքրված չեն, մայթերը սառույցով են պատված, տրանսպորտում ցուրտ է, և այն չի կարողանում կանոնավոր աշխատել։ Այս ձմեռը նույնպես բացառություն չէր նշված հարցերում․ ճանապարհները մաքրված չեն, իսկ մայթերի վրա մինչ այսօր սառույց է։

Օրինակ՝ երեկ Օպերայի շրջակայքում երբ իմ երթուղայինին էի սպասում, սառույցի վրա երկու կին սայթաքեցին ու ընկան։ Իսկ պետք էր ընդամենը մաքրել մայթը սառույցից։ Չեմ հասկանում՝ այդքան դժվա՞ր է դա կազմակերպել։ Մի՞թե հնարավոր չէ փողոցները և մայթերը մարդավարի վիճակում պահել։

Չնայած, ի՞նչ զարմանալու բան կա․ փողոցները մաքրելը հո ամեն անկյունում տեսախցիկ և արագաչափ տեղադրե՞լ չէ, որ քաղաքապետարանը պատշաճ կատարի իր գործը։

Հիմա հարց է առաջանում՝ եթե այս իշխանություններն անգամ այսպիսի «պրիմիտիվ» հարցերը չեն կարողանում լուծել, ինչպե՞ս կարող են երկիր կառավարել։ Ինչպե՞ս իրենք կարող են մեր երկրի զարգացումն ապահովել։ Եվ չասեք, թե ձյուն մաքրելը կապ չունի տնտեսության զարգացման կամ անվտանգության ապահովման հետ։ Կապ ունի այնքանով, որ եթե հանրապետականների իշխանությունն անգամ փողոցները չի կարողանում մաքրել, այն ունակ չէ նաև երկիրն արդյունավետ կառավարել։

Արմեն Միքայելյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը