Քաղաքական

24.02.2017 11:27


Սերժ Թանկյանը կոչ է արել միանալ իրեն՝ ՀՀ խորհրդարանական ընտրությունները վերահսկելու նպատակով (տեսանյութ)

Սերժ Թանկյանը կոչ է արել միանալ իրեն՝ ՀՀ խորհրդարանական ընտրությունները վերահսկելու նպատակով (տեսանյութ)

Աշխարհահռչակ երաժիշտ և երգահան Սերժ Թանկյանը ֆեյսբուէքյան իր էջում հրապարակել է «Քվեն է ճշմարտությունը, քվեն է ուժը» («A Vote is the Truth, a Vote is Power») վերնագրով մի հոլովակ, որում նա ուղերձ է հղում Հայաստանում և Սփյուռքում բնակվող իր հայրենակիցներին, ինչպես նաև կոչ անում ազատ և արդար ընտրություններ անցկացնել։

«Խնդրում եմ, միացե՛ք ինձ և Երևանում աշխարհի տարբեր ծայրերից հավաքված բոլոր հայ ակտիվիստներին ու արտիստների համայնքին՝ ապրիլի սկզբին առաջիկա խորհրդարանական ընտրությունները վերահսկելու, ինչպես նաև թափանցիկություն և հաշվետվողականություն ապահովելու նպատակով»,–այսպես է մեկնաբանել հոլովակը Սերժ Թանկյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը