Լրահոս

25.02.2017 20:10


Թիվ 47 երթուղայինում դրամապանակ էր գողացել

Թիվ 47 երթուղայինում դրամապանակ էր գողացել

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Կոմիտասի պողոտայի և Փափազյան փողոցի խաչմերուկից Արաբկիրի բաժին բերման են ենթարկել 1990 թ. ծնված Սպարտակ Մ.-ին:
Պարզվել է, որ նա թիվ 47 երթուղայինում գողացել է 1951 թ. ծնված Զանազան Գ.-ի դրամապանակը, որի մեջ եղել է գումար, զեղչի քարտեր և փաստաթուղթ:
Գողոնն առգրավված է:
Կատարվում է հետաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը