Լրահոս

27.02.2017 18:11


Արթուր Սարգսյանն այլևս չի կարողանում քայլել. փաստաբանների հայտարարությունը

Արթուր Սարգսյանն այլևս չի կարողանում քայլել. փաստաբանների հայտարարությունը

«Հաց բերող» Արթուր Սարգսյանի փաստաբաններ Դավիթ Գյուրջյանը, Տիգրան Եգորյանն ու Վահե Գրիգորյանը հայտարարություն են տարածել, որում ասվում է.

«10.02.2017թ. առ այսօր Արթուր Սարգսյանը հացադուլի մեջ է: Այս ամբողջ ընթացքում նա չի ընդունել որևէ դեղամիջոց իր հիվանդությունների հետ կապված, այդ թվում՝ ցավազրկող դեղամիջոցներ, ինչը պայմանավորված է հացադուլով. ընդունելու դեպքում դեղամիջոցները էլ ավելի կվատթարացնեն նրա առողջական վիճակը՝ հատկապես կապված աղեստամոքսային համակարգի խնդիրների հետ: Այս ողջ ընթացքում Սարգսյանի առողջական վիճակը վատթարանում է, նրա մոտ առկա են ցավեր ողնաշարի և ոտքերի հատվածում (պայմանավորված Բեխտերևի հիվանդությամբ), աչքերի ցավեր լույսից, որովայնի ցավեր: Վերջին 10 օրվա ընթացքում նաև արցունքակալում են Արթուր Սարգսյանի աչքերը, նա ունենում է գլխապտույտներ: Փետրվարի 15-ից սկսած՝ Արթուր Սարգսյանի մոտ մի ժամանակ առ ժամանակ լինում են արյունային փսխումներ, հատկապես՝ 23.02.2017թ. դրանք օրվա ընթացքում կրկնվել են մի քանի անգամ և եղել են մեծածավալ: 25.02.2017թ. սկսած՝ ֆիզիկական հյուծվածության հետևանքով Արթուր Սարգսյանն այլևս չի կարողանում քայլել անգամ բնական կարիքները հոգալու համար: 25.02.2017թ. Արթուր Սարգսյանի մոտ այտուցվել է նրա աջ ոտքի ծունկը, ինչի պատճառը հայտնի չէ, չնայած այդ կապակցությամբ հերթապահ բժիշկը զննել է Ա.Սարգսյանի ոտքը: Ֆիզիկական հյուծվածությունը արդեն այն աստիճան է որ էապես դժվարացնում է նաև խոսելու հնարավորությունը՝ ձայնը գրեթե լսելի չէ»:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը