Լրահոս

01.03.2017 21:48


Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

Փետրվարի 28-ին՝ ժամը 22.30-ին, Երևանի Ռուբինյանց փողոցի թիվ 27 հասցեի մոտ իրար են բախվել «ՎԱԶ-109», «ՎԱԶ-21099» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ:
Պատահարի հետևանքով «ՎԱԶ-109»-ի վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Փետրվարի 28-ին՝ ժամը 11.10-ի սահմաններում, «ՎԱԶ- 21015» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Վաղարշապատի Մաշտոցի փողոցի թիվ 110 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 71-ամյա տղամարդու և իր ավտոմեքենայով տեղափոխել նրան հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Փետրվարի 28-ին՝ ժամը 16.30-ի սահմաններում, «ՎԱԶ-2108» մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան ճանապարհի 52-րդ կմ-ին բախվել է ճանապարհի աջ եզրին կայանած «Օպել» մակնիշի ավտոմեքենայի:
«ՎԱԶ-2108»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Փետրվարի 28-ին՝ ժամը 23.45-ի սահմաններում, «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենան Հրազդանի Կենտրոն թաղամասում՝ հանրակացարանների դիմաց, դուրս է եկել երթևեկելի մասից և բախվել էլեկտրասյանը:
Պատահարի հետևանքով 3 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Այս խորագրի վերջին նյութերը