Լրահոս

01.03.2017 18:15


Դրամապանակը գողացել էր թիվ 37 երթուղայինում

Դրամապանակը գողացել էր թիվ 37 երթուղայինում

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները Լենինգրադյան փողոցում հայտնաբերել և գողություն կատարելու կասկածանքով բերման են ենթարկել 1990 թ. ծնված Սպարտակ Մ.-ին:
Խուզարկությամբ նրա ծոցագրպանից հայտնաբերվել է կանացի դրամապանակ, որի մեջ եղել է 47.000 դրամ:
Սպարտակ Մ.-ն խոստովանել է, որ դրամապանակը գողացել է թիվ 37 երթուղայինում:
Ձեռնարկված միջոցառումներով պարզվել է, որ դրամապանակը պատկանում է 1985 թ. ծնված Անի Մ.-ին:
Կատարվում է հետաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը