Մեկնաբանություն

06.03.2017 11:35


Նախընտրական դիտարկումներ

Նախընտրական դիտարկումներ

Հասարակությունը նախընտրական շրջանում սովորաբար բաժանվում է 5 հիմնական խմբի՝ ընդդիմադիրներ, իշխանամետներ, պետականամետներ, անտարբեր-ստրկամիտ՝ «գերխելացիներ» և պարզապես անտարբերներ: Սկսենք ընդդիմադիրներից, որոնց շարքերում բնակչության գերակշիռ մասն է:

Ընդդիմադիր հայացքներ ունեցող մարդիկ տարբեր են և ունեն պայքարի տարբեր մոտեցումներ, փորձում են իրենց ձայնն ու տեսակետը հանրությանը հասցնել հնարավոր բոլոր միջոցներով: Մեթոդները տարբեր են, հետևաբար արդյունքները՝ ևս:

-Սեփական ծրագրերի և անելիքների ներկայացում.

Կայացած, գիտակից ընդդիմադիր ուժի առավելություններից առաջնայինն այն է, որ այդ ուժը խոսում է ինքն իր մասին, իր անելիքների ու ծրագրերի մասին: Գուցե հնչում է պարզունակ, սակայն շատ ու շատ ընդդիմադիրներ հանրության առջև ներկայանում են ոչ թե իրենց ծրագրերով, այլ՝ քննադատելով այլ ուժի, փորձում են բարձրացնել սեփական արժեքը: Չգիտակցելով, որ սա ունի հակառակ միտում և հիշեցնում է կենցաղային մակարդակի ասեկոսեի: Այս երևույթը նպաստում է նաև, որպեսզի ընդդիմադիր դաշտը թուլանա ու միավորվելու փոխարեն պառակտվի, ինչի արդյունքում շահում են իշխանությունները:

-Իդեալական երևալու միտում.

Ուժը ստեղծում է պատրանք, որ իր կազմում ընդգրկված են բացառապես «իդեալական», հատընտիր մարդիկ: Բացառում է նույնիսկ այն, որ այդ մարդիկ ունեն անձնական շարժառիթներ, շահ: Սակայն իրականում այդպես չէ, ինչպես հայտնի է մարդու մոտիվացիայի հիմքում ընկած է սեփական շահը ու այդտեղ որևէ դարապարտելի ու ամոթալի բան չկա: Կարևորն այն է, որ քաղաքական ուժը կազմված լինի այնպիսի անհատներից, որոնք սեփական շահը տեսնեն համընդհանուր շահի բավարարման մեջ և ոչ թե թաքցնեն իրենց սեփական շարժառիթները կեղծ ու հնչեղ հայրենասիրական ճառերի տակ, բայց իրականում ձգտեն միայն սեփական բարեկեցության:

-Հնչեղ, բայց չհիմնավորված ծրագրեր.

Շատերը փորձում են հասարակության քվեն ստանան անիրատեսական և վերացական ծրագրային դրույթներ ներկայացնելով՝ հիմնականում շեշտադրելով սոցիալական ոլորտը: Դա ունի օբյեկտիվ պատճառ, քանի որ ներկայումս աղքատության բարձր մակարդակը նպաստում է, որ մարդիկ «կուլ տան այդ խայծը» և իրենց քվեն տան այդ ուժին, ինչպես եղել է տարիներ շարունակ: Սակայն պետք է կարողանալ տարբերել իրատեսականը՝ դեմագոգիկ բնույթ ունեցող ծրագրերից:

Եզրակացություն. Եթե ուշադիր հետևեք քաղաքական ուժերի կողմից ներկայացված ծրագրերին և քարոզարշավին, ապակբացահայտեք, որայս տեսանկյունից հաճելիորեն առանձնանում է «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը:

Իշխանամետներ- մարդկանց այս տիպը գիտակցական իր ողջ կյանքի ընթացքում փորձում է հաճոյանալ իշխող ուժին, «բարձր» մակարդակով կատարել նրանց բոլոր հանձնարարականները:

Նրանք գաղափարազուրկ են: Եթե իշխող վերնախավը հետամուտ է լինում ազգային-պետականամետ շահերի իրականացմանը նրանք կարծես թե դառնում են «պրոֆեսիոնալ-տեխնոկրատներ», եթե ոչ, ապա՝ «կերակրատաշտից» օգտվողներ: Երկու դեպքում էլ մեծ վտանգ են ներկայացնում հասարակության համար:

Եզրակացություն. հնարավորինս պետք է բացառել նման մարդկանց առակայությունը կառավարման համակարգում:

Պետականամետներ – մարդկանց այս խումբը միշտ փորձում է իր մտավոր և ֆիզիկական կարողությունները ներդնել ի շահ պետականության՝ նպաստելով երկրի ամրապնդմանը և զարգացմանը (ռազմական, տնտեսական, բարոյահոգեբանական): Նրանք միշտ անձնական շահը ստորադասում են ազգային-պետական շահից:

Եզրակացություն. այս ուժերի միասնության և համախմբման արդյունքում է հնարավոր հասնել անկախ և հզոր երկրի կայացմանը:

Անտարբեր-ստրկամիտ՝ «գերխելացիներ»: Մարդկանց այս տիպը, իր ամբողջ կյանքի ընթացքում փորձում է սոցիալական միջավայրում (ընտանիք, ընկերական շրջապատ, աշխատավայր) այնպիսի տպավորություն ստեղծել, որ ինքը պետականամետ մտածելակերպի տեր անձնավորություն է: Նույնիսկ ամենաթունդ ընդիմադիրից ավելի «ավելի մեծ» դոզայով քննադատում է իշխանությանը, բայց միաժամանակ միշտ պատրաստ է իր շահի համար գործարքի գնալ այդ իշխանության հետ:

«Գերխելացիները» հասկանում են ամեն ինչ, տիրապետում են «գերհզոր վերլուծական ապարատի», և իրենց «վերլուծությունների» արդյունքում հանգել են այն եզրակացության, որ չկա այն ուժը, որը կարող է բավարարել իրենց «ազգային-պետականամետ» գաղափարների իրականացմանը: Սրանք իրենց իներտությունը և սեփական շահի գերակայությունը, ստրկամտությունը, հասարակական միջավայրում լղոզվելու ընդունակությունը, փորձում են թաքցնել հավասարապես և՛ իշխանամետ, և՛ ընդիմադիր թևերի մոտ հաճոյանալով…սրանք պարզապես չեն գիտակցում, կամ էլ չեն ցանկանում գիտակցել, որ երկու դեպքում էլ իրենք ընկալվում են որպես՝ «ստրուկ»:

Եզրակացություն. այս զանգվածը պետականության քայքայման ամենավտանգավոր շերտն է:

Պարզապես անտարբերներ- հասարակության այս շերտին բոլոր ժամանակաշրջաններում բնորոշ է եղել ոչ ադեկվատ լինելը, այսինքն այս տիպի մարդիկ «գոհ» են, որ իրենց մտավոր կարղությունները չեն բավականացնում, որ իրենք դասվեն մտավոր էակների շարքին:

Եզրակացություն. նմանատիպ «քաղաքացիները» երկրի համար հանդիսանում են ներքին սպառնալիք:

Վահե Բուլանիկյան

Տնտեսագիտության թեկնածու,

«Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքի կողմից

առաջադրված պատգամավորության թեկնածու

Երևանի թիվ 4 ընտրատարածքում

Այս խորագրի վերջին նյութերը