Քաղաքական

Մարտ 06, 2017 16:20

Սեյրան Օհանյան. «Մեզ ամուր թիկունք է պետք». նախընտրական հանդիպում Բերդ քաղաքում (ֆոտոշարք)

Սեյրան Օհանյան. «Մեզ ամուր թիկունք է պետք». նախընտրական հանդիպում Բերդ քաղաքում (ֆոտոշարք)

Նախընտրական քարոզարշավի շրջանակներում Տավուշ այցելած «Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքի անդամները, ցուցակի առաջին եռյակի՝ գեներալ–գնդապետ Սեյրան Օհանյանի, «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի և ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի գլխավորությամբ, նաև հանդիպել են Բերդ քաղաքի բնակիչների հետ։

–Մեր սկսած պայքարը շարունակելու ենք՝ անկախ ամեն ինչինց։ Որքան էլ իշխանությունները փորձեն խոչընդոտել, ճնշումներ գործադրել, միևնույն է՝ պայքարը շարունակելու ենք,– նախընտրական հավաքի ժամանակ հայտարարել է Արմեն Մարտիրոսյանը։

Բերդի բնակիչների հետ հանդիպմանը ՕՐՕ դաշինքի առաջին համար Սեյրան Օհանյանը նշել է.

–Իմ տարիների գործունեության փորձը ցույց է տվել, որ մեր ջանքերը բանակի առաջին գծի ամրապնդման համար սպառվել են. մեզ ամուր թիկունք է պետք, իսկ դրա համար զարգացած տնտեսություն է հարկավոր։ Անվտանգությունն է ամենակարևոր խնդիրը, և դա ապահովելու համար միասնական ջանքեր են անհրաժեշտ։

Հիշեցնելով դաշինքի կարգախոսը՝ «Ժառանգություն, համախմբում, հաղթանակ»՝ Ս. Օհանյանն ընդգծել է.

–Դաշինքը տեր է կանգնելու մեր ժառանգությանը, համախմբելու է ուժերը և պայմաններ է ստեղծելու հաղթանակի համար, և մենք գիտենք, թե ինչ աշխատանք պետք է կատարվի։

Ս. Օհանյանը կարևորել է նաև արդարության ապահովումը՝ շեշտելով, որ դրա համար պետք է վերացվի քաղաքական, տնտեսական և վարչական լծակների սերտաճումը՝ հավելելով.

–Ես ներսից եմ տեսել այն բոլոր թերությունները, որոնք առկա են կառավարման համակարգում, և իշխանությունների փոփոխությունն է, որ պետք է բերի թարմություն։

ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանն իր խոսքում նշել է՝ իշխանությունն ամեն ինչ արեց, որ հող նախապատրաստի իր վերարտադրությունն ապահովելու համար.

–Եկեք թույլ չտանք տա և գնանք իշխանափոխության։ Ոչ ոք այս իշխանություններին չի վստահում ո՛չ ներսում, ո՛չ դրսում։ Թույլ չտանք դա։ Ապրիլի 2–ին դուք ունեք այլընտրանք՝ ի դեմս «Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքի։ Այսօրվա վիճակը իշխանության անգործության հետևանքն է. եկեք փոխենք այս վիճակը։

Հիշեցնենք՝ ավելի վաղ դաշինքի անդամները նախընտրական հանդիպում էին ունեցել Տավուշի մարզի սահմանամերձ Չինարի գյուղի բնակիչների հետ։

7or.am

Print Friendly and PDF

Այս խորագրի վերջին նյութերը

Վարուժան Ավետիսյան․ «Սասնա Ծռերի մեթոդը հուրն է, Նիկոլ Փաշինյանինը՝ ջուրը»

Վարուժան Ավետիսյան․ «Սասնա Ծռերի մեթոդը հուրն է, Նիկոլ Փաշինյանինը՝ ջուրը»

Հունիս 23, 2018 22:39 «2016 թ. Սասնա Ծռերի ապստամբության հուրը խանձեց հակառակորդի երախը»։
7 օր առաջնագծում. ձեռնարկվել է դիվերսիոն ներթափանցման փորձ

7 օր առաջնագծում. ձեռնարկվել է դիվերսիոն ներթափանցման փորձ

Հունիս 23, 2018 13:39 Նկատվել են սպառազինության և զինտեխնիկայի տեղաշարժեր:
ԱԱԾ-ում Առաքել Մովսիսյանին բացատրել են, թե որ դեպքում նա կարող է ազատվել պատասխանատվությունից (տեսանյութ)

ԱԱԾ-ում Առաքել Մովսիսյանին բացատրել են, թե որ դեպքում նա կարող է ազատվել պատասխանատվությունից (տեսանյութ)

Հունիս 22, 2018 20:40 Եվ նա հանձնել է Արցախյան ազատամարտի տարիներին ապօրինի կերպով ձեռք բերված և պահած զենքն ու ռազմամթերքը:
Խուզարկություններ են կատարվել ԵԿՄ Երևանի Կենտրոնի բաժանմունքում

Խուզարկություններ են կատարվել ԵԿՄ Երևանի Կենտրոնի բաժանմունքում

Հունիս 22, 2018 15:11 Հայտնաբերվել և առգրավվել է երկու օդամղիչ հրացան։
Իմ հարազատ ընկերներն էլ ինձ ճիշտ չեն հասկանում. Մանվել Գրիգորյան (տեսանյութ)

Իմ հարազատ ընկերներն էլ ինձ ճիշտ չեն հասկանում. Մանվել Գրիգորյան (տեսանյութ)

Հունիս 22, 2018 13:45 Հավատում է իրեն ու արդարադատությանը։
Արմավիրի քաղաքապետը հրաժարական է տվել (տեսանյութ)

Արմավիրի քաղաքապետը հրաժարական է տվել (տեսանյութ)

Հունիս 22, 2018 12:18 Հարցն այսօր կքննարկվի Արմավիրի ավագանու արտահերթ նիստում:
Առաքել Մովսիսյանն ազատության մեջ է (տեսանյութ)

Առաքել Մովսիսյանն ազատության մեջ է (տեսանյութ)

Հունիս 22, 2018 10:32 «Օրինական ճանապարհով ամեն ինչ ստուգել են, ամբողջ գյուղը տակնուվրա էր եղել, իմ կամքով ու օրենքով սահմանված կարգով ամեն բան հանձնել եմ ԱԱԾ-ին»։
Առաջին փոխվարչապետի գրասենյակի ղեկավարն ազատման դիմում է ներկայացրել

Առաջին փոխվարչապետի գրասենյակի ղեկավարն ազատման դիմում է ներկայացրել

Հունիս 22, 2018 10:22 Այդ պաշտոնին նշանակվել էր մայիսի 21-ին։
Առաքել Մովսիսյանը տեղափոխվել է ԱԱԾ (տեսանյութ)

Առաքել Մովսիսյանը տեղափոխվել է ԱԱԾ (տեսանյութ)

Հունիս 21, 2018 21:55 ԱԱԾ-ն գործողություններ է իրականացրել նրա տանը։
Ադրբեջանական զինուժի առաջխաղացում կա, բայց ոչ՝ ի վնաս հայկական դիրքերի․ ՊՆ խոսնակ (տեսանյութ)

Ադրբեջանական զինուժի առաջխաղացում կա, բայց ոչ՝ ի վնաս հայկական դիրքերի․ ՊՆ խոսնակ (տեսանյութ)

Հունիս 21, 2018 21:18 Դա նրանք արել են բացառապես սեփական տարածքներում։
Վերաքննիչ դատարանը մերժեց դատախազի բողոքը. Մասիսի քաղաքապետը կմնա ազատության մեջ

Վերաքննիչ դատարանը մերժեց դատախազի բողոքը. Մասիսի քաղաքապետը կմնա ազատության մեջ

Հունիս 21, 2018 21:05 Մեղադրվում է Էրեբունիում ապրիլի 22-ին զանգվածային անկարգություններ կատարելու և կազմակերպելու մեջ։
Փաշինյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է

Փաշինյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է

Հունիս 21, 2018 20:42 Վարույթը կարճվել է՝ հանցակազմի բացակայության հիմքով: