Քաղաքական

Մարտ 18, 2017 10:34

«Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքը Գեղարքունիքում է (տեսանյութ, լուսանկարներ, լրացվում է)

«Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքը Գեղարքունիքում է (տեսանյութ, լուսանկարներ, լրացվում է)

«Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքի անդամները, ցուցակի առաջին եռյակի՝ գեներալ–գնդապետ Սեյրան Օհանյանի, «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի և ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի գլխավորությամբ, նախընտրական քարոզարշավի շրջանակներում այցելել են Գեղարքունիքի մարզ։

Մարտունիից Վարդենիս տանող ճանապարհին՝ Արծվանիստ գյուղում, ցնծությամբ են դիմավորել դաշինքի անդամներին։ Գյուղացիները գառ են մորթել։ Մինչ դաշինքի անդամների խոսքը բոլորը մեկ րոպե լռությամբ հարգել են Հաց բերողի հիշատակը։

Այսօր հանդիպումներ են նախատեսվում նաև Վարդենիսի, Մարտունու, Գավառի, Սևանի բնակիչների հետ։

Տեսանյութը՝ այս հղումով

***

Դաշինքի անդամները հասան Վարդենիս։

Արմեն Մարտիրոսյանն իր ելույթը սկսել է Արթուր Սարգսյանի մահվան մասին հիշեցումով։ Այստեղ էլ մեկ րոպե լռությամբ հարգել են Հաց բերողի հիշատակը։

–Ազատությո՛ւն բոլոր քաղբանտարկյալներին։ «Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքը, իշխանության գալու դեպքում, խոր և համապարփակ համաներում է իրականացնելու, այն, ինչ խոստացել էին իշխանություններն ու չիրականացրեցին, այն, ինչ խիստ անհրաժեշտ է մեր պետությանը։ Այսօր փոքր զանցանք կատարողին առավելագույն պատժաչափ են տալիս, իսկ բյուջեն թալանողին շնորհակալագիր են տալիս ու պաշտոնը բարձրացնում։ Սա այսպես շարունակվել չի կարող. երկրում պետք է հաստատվի ազատության մթոնոլորտ, –նշել է Ա. Մարտիրոսյանը։

Վարդենիսցիներին դաշինքի նախընտրական ծրագրի որոշ դրույթներ է ներկայացրել Վ. Օսկանյանը՝ շեշտելով, որ 365 օր մարդիկ իրենց մաշկի վրա կզգան փոփոխությունները։

–Այս տարիներին իշխանությունները տապալել են ամեն ինչ, ոչ մի ոլորտում որևէ հաջողություն չունեն, ապականել են երկրում բարոյահոգաբանական մթնոլորտը։ Մեր դաշինքն այն քաղաքական ուժն է, որը կկարողանա իսկապես որևէ բան անել, երկրում իրավիճակ փոխել։ Այստեղ հավաքվել են այնպիսի մարդիկ, ովքեր ճանապարհ են անցել, ունեն լրջագույն փորձ և՛ կառավարման համակարգում, և՛ ընդդիմության մեջ։ Մենք ունենք հստակ տնտեսական ծրագիր։ Միանգամից կանցնենք աշխատավարձերը, թոշակները բարձրացնելուն, ինդեքսավորելուն։ Կվերանայվեն աշխատավարձերը բանակում։ Մեր սպաների, ենթասպաների աշխատավարձերը կբարձրացնենք մինչև 480,000 դրամ, որպեսզի նրանց ուսերից իջենցնենք իրենց առօրյա հաց ապահովելու մտահոգությունը, որպեսզի ավելի մեծ նվիրումով լինեն ճակատում և պաշտպանեն մեր հայրենիքը։ Լրջագույն օգնություն է ցուցաբերվելու գյուղացիներին։ Նրանք կքում են այսօր վարկերի տակ, չեն կարողանում վճարել դրանք բարձր տոկոսադրույքներով։ Առաջին հերթին մենք սուբսիդավորելու ենք այդ տոկոսադրույքները, նաև աշխատելու ենք բանեկրի հետ, որպեսզի մեր հասարակության համար ևս այդ տոկոսադրույքները նվազեն։ Իրականացնելու ենք բազմաթիվ նմանատիպ այլ միջոցառումներ, որոնք, իսկապես ամենակարճ ժամանակում ձեր կյանքում էական փոփոխություններ են բերելու,–ասել է Վ. Օսկանյանը։

Վարդենիսցիներին է դիմել դաշինքից պատգամավորության տարածքային թեկնածու, պաշտպանության նախկին փոխնախարար, գեներալ–լեյտենանտ Գագիկ Մելքոնյանը, որը նշել է՝ տնտեսությունը վստահեցինք այս իշխանություններին, որոնք քարոզարշավների ժամանակ ասում էին՝ լավ է լինելու, ա՛յս ենք անելու, ա՛յն ենք անելու։ Ոչ մի բան էլ լավ չեղավ, այդ ամենը սուտ էր։

Վարդենիսցիներին ուղղված իր խոսքում Սեյրան Օհանյանը նշել է.

Մենք պետք է բակ առ բակ, համայնք առ համայնք մարզերում, քաղաքներում աշխատենք և մարդկանց համոզենք, որ եկել է մի թիմ, որն իրական հաջողություններ է բերելու, և դա ո՛չ իշխանության, ո՛չ փողի համար։

ՀՀ ՊՆ նախկին ղեկավարը շեշտել է՝ դաշինքն անելու է ամեն ինչ, որպեսզի Հայաստանի Հանրապետությունում չլինեն խղճի բանտարկյալներ, և բոլորն ազատ են արձակվելու։

Տեսանյութը՝ այստեղ

***

Դաշինքի անդամները Մարտունիում են։

Ա. Մարտիրոսյանը նշել է՝ Մարտունին միշտ ըմբոստ է եղել, խիզախ կեցվածք է ունեցել, Արցախյան ազատամարտին բազմաթիվ հերոսներ է տվել։

–Իրավունք չունենք թույլ տալու, որ իշխանությունները վերցնեն մեր վերջին զենքը՝ արժանապատվությունը,–ասել է Ա. Մարտիրոսյանը։

Անդրադառնալով Արթուր Սարգսյանի մահվանը՝ նա շեշտել է՝ միակ մեղավորը Սերժ Սարգսյանն էր։

–Այլևս այսպիսի իշխանություն ունենալու իրավունք չունենք. չափազանց թանկ է նստում մեր վրա։ Դրա գինն արտագաղթը, աղքատությունն ու աճող արտաքին պարտքն են,– նշել է Ա. Մարտիրոսյանը՝ հավելելով՝ բավական է, որ հայը թողնի իր պապերի գերեզմաններն ու մեկնի շենացնելու այլ երկրներ, ոչ թե սեփական հայրենիքը։

Սեյրան Օհանյանը, դիմելով մարտունեցիներին, ասել է.

–Մենք ձևավորել ենք թիմ, որը համալրված է հմուտ մարդկանցով։ Այստեղ այն անձնավորություններն են, ովքեր հայտ են ներկայացնում սահմանադրորեն, մեզ վերապահված իրավունքների շրջանակներում ապրիլի 2–ին քվե ձեռք բերել, վստահություն ձեռք բերել և ձևավորել նոր կառավարման համակարգ՝ այս երկիրն այս իրավիճակից հանելու նպատակով։ Մեզ համար պատիվ է ժողովրդի հետ լինել, ժողովրդի հետ համաքայլ գնալ, զգալ այն ցավն ու դառնությունը, որ ժողովուրդն է տանում, և մտածել ժողովրդի մասին։ Միևնույն ժամանակ, ունենալով գործադիրում համապատասխան փորձ՝ մենք տեսնում ենք այն բոլոր սպառնալիքները, որոնք պետք է չեզոքացվեն մեր առաջիկա գործունեությունն ապահովելու համար։ Այդ պատճառով մենք մեր ծրագրերում առաջարկում ենք համակարգային փոփոխություններ՝ փոփոխություններ քաղաքական մենաշնորհը վերացնելու հարցում, փոփոխություններ տնտեսության, սոցիալ–կենցաղային բնագավառում, ժողովրդագրական խնդիրներն իրականացնելու մեջ։ Մեզ անվտանգությունը լիարժեք ձևավորելու համար ամուր թիկունք է պետք, ամուր տնտեսություն, արդար մթնոլորտ, որպեսզի կարողանանք անվտանգությունն ավելի բարձր մակարդակի բարձրացնել։

Գագիկ Մելքոնյանը մարտունեցիներին ուղղված իր խոսքում, մասնավորապես, ասել է.

–Պատերազմի ժամանակ շատ մարդիկ և պետություններ զարմանում էին, թե ինչպես կարող է 3–միլիոնանոց Հայաստանը հաղթանակ տանի Ադրբեջանի հանդեպ, որը 7–միլիոնանոց է։ Մենք փառքով հաղթանակը տարանք, քանի որ ունեինք կամք, միասնություն, համախմբված էինք և այդ հաղթանակները մենք ձեզ հետ միասին տարանք։ Մեր հետևում մեր ժողովուրդն էր, որ վստահում էր մեզ, և մենք վստահ էինք մեր ժողովրդի վրա։ Հաղթանակից հետո մենք զբաղվեցինք բանակաշինությամբ, աչքից բաց թողեցինք տնտեսությունը։ Մեր իշխանավորները տնտեսությունը հասցրեցին ծայրահեղ վատ վիճակի։ Մենք ուզում ենք մեր տնտեսությունը խոր փոսից հանել, ոտքի կանգնեցնել, արմատախիլ անել կոռուպցիան, թալանը։ Մեր երկրում ամեն ինչ հակասահմանադրական է։ Հանրապետական կուսակցությունը մեր երկրի չարիքն է, որին հովանավորում են իշխանավորները, քանի որ նույն այդ կլանի մեջ է։ Եկել է պահը, որ ժողովուրդը որոշի այս երկրի ճակատագիրը, ապագան։ Հետո ապրիլի 3–ին չասեք՝ չստացվեց։ Մարդիկ պարկով փողը շալակած՝ ընկել են ձեզանից ձայն են գնում, դուք էլ այդ փողով ձայն եք տալիս։ Ես հուսով եմ, որ ապրիլի 3–ին մենք հաղթանակած, պարզ ճակատով կանգնելու ենք ու մեր խոսքն ենք ասելու ամբողջ հայ ազգին՝ ոչ միայն Հայաստանին, այլ նաև ամբողջ աշխարհին, որ կանգնեցինք և հաղթեցինք, մենք ժողովրդին ծառա ենք դառնալու։

Տեսանյութը՝ այս հղումով։

***

Մարտունի քաղաքից դաշինքի անդամներն այցելել են Ծակքար գյուղ։

***

«Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքը Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում է։ Այստեղ էլ բնակիչների հետ հանդիպումն սկսվել է մեկ րոպե լռությամբ՝ ի հիշատակ Հաց բերողի։

–Այսօր փորձում են բժիշկների մեջ մեղավորություն գտնել Արթուր Սարգսյանի մահվան համար։ Ամբողջի մեղավորությունն ու պատասխանատվությունը կրում են իշխանությունները, որոնք վստահեցնում էին, որ Արթուրի վիճակը վերահսկելի է, և որևէ խնդիր չկա։ Երեկ 1 տարով դատապարտվեց Արմեն Մելիքյանը, որը «Սասնա ծռերի» գործողությունից հետո հակաճգնաժամային խորհրդի մեջ էր, երիտասարդ, ազնիվ, շիտակ անձնավորություն, ում, ցավոք, երեկ դատապարտեցին, և Հայաստանում մեկով ավելացավ քաղբանտարկյալների թիվը,–ասել է Արմեն Մարտիրոսյանը՝ հավելելով, որ Հայաստանն այսպիսի թույլ ղեկավար չի կարող ունենալ այլևս։

–Շատ շուտով՝ ապրիլի 2-ին, սուրբ գործ ունեք անելու: Այս իշխանություններին պետք է հեռացնել և նոր իշխանություն ընտրել: Այս ընտրությունները լինելու են ճակատագրական ձե՛ր համար, ձե՛ր երեխաների համար: Ձեզ տրվում է այլընտրանք այս ընտրություններին՝ շնորհիվ նաև մեր դաշինքի: Ես ուզում եմ, որ այս ընտրությունների նախաշեմին դուք 2 բան հասկանաք: Առաջին՝ ընտրություններով հնարավո՛ր է դեռ իշխանափոխություն անել, եթե ձեր ձայնը չծախեք, լինեք վճռական, ճիշտ կողմնորոշվեք: Երկրորդ՝ որ իշխանափոխությունից հետո հնարավոր է երկրում իրավիճակ փոխել: Տարիներ շարունակ ձեզ համոզել են, որ սա՛ է մեր ճակատագիրը, որ փոքր երկիր ենք, շրջափակման մեջ ենք, ռեսուրսներ չունենք: Ո՛չ, դա սուտ է. դա իշխանությունների ալիբին է: Նրանց անգործության արդյունքն է: Այս իշխանություններն ուղղակի չունեն այդ կարողությունները, չունեն տեսլականը, նրանց չի հետաքրքրում երկրի, ժողովրդի վիճակը: Նրանց հետաքրքրում են 2 բան՝ իրենց աթոռը և փողը,– Գավառի բնակիչներին է դիմել Վարդան Օսկանյանը։

Տեսանյութը՝ այստեղ

***

Դաշինքի անդամները Սևան քաղաքում են։

Տեսանյութը՝ այստեղ

7or.am

Print Friendly and PDF

Այս խորագրի վերջին նյութերը

Աշոտ Մանուչարյանը Սամվել Բաբայանի մասին (տեսանյութ)

Աշոտ Մանուչարյանը Սամվել Բաբայանի մասին (տեսանյութ)

Մարտ 23, 2017 22:16 Թե ով է Սամվել Բաբայանը, բոլորը գիտեն։
«Հոգևոր Հայաստանի» համաժողովը (տեսանյութ, ֆոտոշարք, լրացված)

«Հոգևոր Հայաստանի» համաժողովը (տեսանյութ, ֆոտոշարք, լրացված)

Մարտ 23, 2017 18:50 «Թե ով է Սամվել Բաբայանը, բոլորը գիտեն»։
Ընտրության կարգի վերաբերյալ (տեսանյութ)

Ընտրության կարգի վերաբերյալ (տեսանյութ)

Մարտ 23, 2017 16:50 Միատեսակ (V) նշումը չի կարող գնահատվել որպես ավերորդ գրառում
«Սամվել Բաբայանի ձերբակալության մեջ քաղաքական ենթատեքստ չտեսնելը առնվազն միամտություն կլինի»

«Սամվել Բաբայանի ձերբակալության մեջ քաղաքական ենթատեքստ չտեսնելը առնվազն միամտություն կլինի»

Մարտ 23, 2017 16:40 Նպատակն ՕՐՕ-ի կազմակերպչական աշխատանքերը խաթարելն է:
Ա. Մարտիրոսյան. «Սամվել Բաբայանի ձերբակալությունը քաղաքական է» (տեսանյութ)

Ա. Մարտիրոսյան. «Սամվել Բաբայանի ձերբակալությունը քաղաքական է» (տեսանյութ)

Մարտ 23, 2017 15:15 «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի դեմ ուղղված հերթական քայլն է:
Արա Պապյան. «Հայաստանում «Իգլա» լիուլի կա»

Արա Պապյան. «Հայաստանում «Իգլա» լիուլի կա»

Մարտ 23, 2017 15:05 Ղարաբաղում «Իգլան» ավելի հեշտ է ձեռք բերել, քան Վրաստանում։
ԱԺ նիստը կրկին չի կայացել քվորումի բացակայության պատճառով

ԱԺ նիստը կրկին չի կայացել քվորումի բացակայության պատճառով

Մարտ 23, 2017 14:45 Խորհրդարան էր ներկայացել 13 պատգամավոր։
Արսեն Համբարձումյան. «Մեղադրող կողմը դատարանին հիմնավոր պատճառներ պետք է ներկայացնի»

Արսեն Համբարձումյան. «Մեղադրող կողմը դատարանին հիմնավոր պատճառներ պետք է ներկայացնի»

Մարտ 23, 2017 14:10 Հիմա շատ կարևոր է, որ ուշադրության կենտրոնում պահեն հարցը։
«Սամվել Բաբայանն անմեղսունակ չէ, որ նման քայլի դիմեր»

«Սամվել Բաբայանն անմեղսունակ չէ, որ նման քայլի դիմեր»

Մարտ 23, 2017 14:00 Նա բավականին խելոք անձնավորություն է։
Սամվել Բաբայանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում. պաշտպան

Սամվել Բաբայանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում. պաշտպան

Մարտ 23, 2017 13:43 Կարճ հարցաքննություն է տեղի ունեցել:
Հ. Բիշարյան. «Եթե որևէ մեղադրանքով ձերբակալվել է, ապա դա պետք է ապացուցվի»

Հ. Բիշարյան. «Եթե որևէ մեղադրանքով ձերբակալվել է, ապա դա պետք է ապացուցվի»

Մարտ 23, 2017 13:20 Որքանո՞վ են հիմնավորում, որքա՞ն է այդ ամենը ճշմարտությանը մոտ։
ԿԸՀ-ն մերժել է միջազգային դիտորդների գրանցումը

ԿԸՀ-ն մերժել է միջազգային դիտորդների գրանցումը

Մարտ 23, 2017 12:21 Ժողովրդավարական ընտրությունների եվրոպական պլատֆորմը դատապարտում է։
Ստեփան Դանիելյան. «Սամվել Բաբայանի ձերբակալությունը խոսում է ընտրության ընթացքի վրա ազդելու փորձերի մասին»

Ստեփան Դանիելյան. «Սամվել Բաբայանի ձերբակալությունը խոսում է ընտրության ընթացքի վրա ազդելու փորձերի մասին»

Մարտ 23, 2017 11:50 Սերժ Սարգսյանը փորձում է հնարավոր լիդերներին ուղղակի մեկուսացնել։
«Ամբողջ Գյումրին ցուցակագրել են ընտրակաշառքի համար» (տեսանյութ)

«Ամբողջ Գյումրին ցուցակագրել են ընտրակաշառքի համար» (տեսանյութ)

Մարտ 23, 2017 10:55 «Հակառակ կողմը» հաղորդման հյուրերից է Հովհաննես Ասոյանը։
Րաֆֆի Հովհաննիսյան. «Պետք է ջարդենք կուսակցապետության մենաշնորհները»

Րաֆֆի Հովհաննիսյան. «Պետք է ջարդենք կուսակցապետության մենաշնորհները»

Մարտ 22, 2017 16:15 «Եթե ուզում ենք արտագաղթը վերածել ներգաղթի»։
«Այնպիսի վիճակում ենք, ասես բորենիները հարձակվել են հոտի վրա»

«Այնպիսի վիճակում ենք, ասես բորենիները հարձակվել են հոտի վրա»

Մարտ 22, 2017 15:55 «Ազատ ամբիոն» հաղորդման հյուրը Մանվել Եղիազարյանն է։