Լրահոս

23.03.2017 19:52


Հանձնել է զոհված ընկերոջ զենք-զինամթերքը

Հանձնել է զոհված ընկերոջ զենք-զինամթերքը

Ոստիկանության Գուգարքի բաժնի և ՊՊԳՎ Վանաձորի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ 1963 թ. ծնված Արայիկ Մ.-ն կամավոր հանձնել է «ՌՊԳ-7» տիպի նռնականետ, «Ֆ-1» տիպի 3 նռնակ, նռնակի 4 պայթուցիչ, նռնակի նմանվող իր, «ԻԺ» տիպի, 16 մմ տրամաչափի, ողորկափող, կարճեցված, մեկփողանի որսորդական հրացան ու հայտնել, որ դրանք հայտնաբերել է Վահագնի գյուղի վարչական տարածքում` Փամբակ գետի ափին գտնվող լքված կիսաքանդ տնակի տակ` թաքստոցում, և պատկանել է ազատամարտիկ, հանգուցյալ ընկերոջը, ով նշվածը ձեռք էր բերել 1990-1994թթ. ԼՂՀ պաշտպանական մարտերին մասնակցելու ժամանակ:

Այս խորագրի վերջին նյութերը