Լրահոս

25.03.2017 10:40


Կորել է քաղաքացի

Կորել է քաղաքացի

Մարտի 24-ին՝ ժամը 16:41-ին, ԱԻՆ–ում տեղեկություն է ստացվել, որ ս. թ. մարտի 12-ին Լոռու մարզի Սպիտակ քաղաքի «Վարպետաց» թաղամասի Երիտասարդական փողոցի 1-ին անցումի տներից մեկի բնակիչ, 1988 թ. ծնված Կ. Ա.-ն, որն ունի հոգեկան խանգարումներ, Վանաձոր մեկնելու նպատակով տանից դուրս է եկել և այլևս չի վերադարձել. վերջինիս որոնողական աշխատանքները վերսկսելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Փրկարարները Տանձուտ գետի երկայնքով (մոտ 6 կմ)՝ Վանաձորի նախկին Էլեկտրոն գործարանի ափամերձ հատվածից մինչև Վանաձորի ավտոկայանի ափամերձ շրջան, իրականացրել են որոնողական աշխատանքներ:

Աշխատանքները դադարեցվել են վատ տեսանելիության պատճառով:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Այս խորագրի վերջին նյութերը