Լրահոս

26.03.2017 10:23


Մաշտոցի պողոտայում բախվել են «Mercedes C200»–ն ու «Wolksvagen Golf»–ը

Մաշտոցի պողոտայում բախվել են «Mercedes C200»–ն ու «Wolksvagen Golf»–ը

Մարտի 25-ին՝ ժամը 22:55-ին, ԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի «Մետրոպոլ» հյուրանոցի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել են ավտոմեքենաներ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մաշտոցի պողոտայի թիվ 2ա շենքի մոտակայքում բախվել են Mercedes C200 մակնիշի 10 SO 007 (վարորդ` 1999 թ. ծնված Ռ. Ս.) և Wolksvagen Golf մակնիշի 35 AF 439 (վարորդ՝ Հ. Խ.) պետհամարանիշերով ավտոմեքենաները:

Փրկարարները Mercedes C200 մակնիշի ավտոմեքենայի վարորդ Ռ. Ս.-ին և ուղևոր՝ 1999 թ. ծնված Ա. Թ.-ին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ովքեր հոսպիտալացվել են Արմենիա ՀԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս են գրվել:

Փրկարարները հոսանքազրկել են Wolksvagen Golf մակնիշի ավտոմեքենան:

Այս խորագրի վերջին նյութերը