Քաղաքական

03.04.2017 14:45


Միջազգային դիտորդների ասուլիսը. ընտրությունների դիտարկման արդյունքներ (տեսանյութ)

Միջազգային դիտորդների ասուլիսը. ընտրությունների դիտարկման արդյունքներ (տեսանյութ)

Հայաստանում ԵԱՀԿ-ի Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի (ԵԱՀԿ / ԺՀՄԻԳ), ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի (ԵԱՀԿ ԽՎ) Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) եւ Եվրոպական խորհրդարանի (ԵԽ) համատեղ նախաձեռնությամբ խորհրդարանական ընտրությունները մշտադիտարկող միջազգային դիտորդները մամուլի ասուլիս են հրավիրել։

Հայտարարությամբ են հանդես եկել Կարճաժամկետ դիտորդների ԵԱՀԿ դիտորդական առաքելության հատուկ կոորդինատոր եւ ղեկավար Իգնասիո Սանչես Ամորը, ԵԽԽՎ պատվիրակության ղեկավար Լիլիան Մորի – Պասկիերը, ԵԱՀԿ ԽՎ պատվիրակության ղեկավար Գեր Յորգեն Բեքքեֆոլդը, Եվրախորհրդարանի պատվիրակության ղեկավար Հաիդի Հաութալան եւ ԵԱՀԿ /ԺՀՄԻԳ ընտրությունների դիտորդական առաքելության ղեկավար, դեսպան Յան Պետերսենը:

Ընտրությունների միջազգային դիտորդական առաքելության կազմում են մոտ 450 դիտորդներ 42 երկրներից, այդ թվում` ԵԱՀԿ / ԺՀՄԻԳ-ի կողմից գործուղված 340 երկարաժամկետ եւ կարճաժամկետ դիտորդներ, ԵԱՀԿ ԽՎ-ի 66 խորհրդարանականներ եւ աշխատակազմի անդամներ` 24-ը ԵԽԽՎ-ից եւ 13-ը ԵԽ-ից:

Այս խորագրի վերջին նյութերը