Քաղաքական

05.04.2017 23:30


Զախարովա․ «Համանախագահները հույս ունեն, որ կողմերը կվերադառնան բանակցային սեղանի շուրջ» (տեսանյութ)

Զախարովա․ «Համանախագահները հույս ունեն, որ կողմերը կվերադառնան բանակցային սեղանի շուրջ» (տեսանյութ)

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսօր ճեպազրույցում ասել է, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հույս ունեն, որ ղարաբաղյան հակամարտության կողմերը կվերադառնան բանակցային սեղանի շուրջ ու կվերսկսեն երկխոսությունը, որն ուղղված է կայուն կարգավորում ապահովելուն։

Նա նաև հիշեցրել է, որ ապրիլի 5-ին լրանում է ուղիղ մեկ տարին, երբ Մոսկվայում պայմանավորվածություն ձեռք բերվեց ղարաբաղյան հակամարտության շփման գծում լայնածավալ մարտական գործողությունները դադարեցնելու մասին։

«Դա 1994-ին կնքված հրադադարի մասին համաձայնագրի ամենալուրջ խախտումն էր։ ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների, միջազգային կազմակերպությունների կողմից ձեռնարկվել են ակտիվ ջանքեր, որոնք ուղղված են հակամարտության գոտում իրավիճակի կայունացմանն ու խաղաղ գործընթացի առաջ մղման համար պայմանների ստեղծմանը»,-նշել է Զախարովան։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը