Քաղաքական

09.04.2017 17:20


ԿԸՀ-ն հրապարակել է ԱԺ ընտրությունների վերջնական արդյունքները․ մասնակցել է 1 մլն 575 հազար 786 մարդ

ԿԸՀ-ն հրապարակել է ԱԺ ընտրությունների վերջնական արդյունքները․ մասնակցել է 1 մլն 575 հազար 786 մարդ

Այսօր Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է Ազգային ժողովի ընտրությունների վերջնական արդյունքները: ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանն ասել է, որ քվեարկությանը մասնակցել է 1 մլն 575 հազար 786 մարդ: Անճշտությունների գումարային չափը կազմել է 2052:

Կողմ քվեներն են՝

«Ելք» դաշինք- 122 065 քվե,

«Ազատ դեմոկրատներ - 14 739 քվե,

«Հայկական վերածնունդ» - 58265 քվե,

Կոնգրես-ՀԺԿ դաշինք- 25 950 քվե,

«Ծառուկյան» դաշինք- 428 836 քվե,

Հայաստանի Հանրապետական կուսակցություն- 770 441 քվե,

Հայաստանի կոմունիստական կուսակցություն -11 741 քվե,

«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» – 32 508,

Հայ Յեղափոխական Դաշնակցություն - 103 048 քվե:

Այսպիսով, խորհրդարանում կլինի 4 ուժ՝ Հանրապետական կուսակցությունը և Հայ հեղափոխական դաշնակցությունը, «Ծառուկյան» և «Ելք» դաշինքները։

Ընտրությունների արդյունքների արձանագրությունը ԿԸՀ անդամները ստորագրությամբ հաստատել են:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը