Քաղաքական

18.04.2017 16:45


Էդ. Նալբանդյանն ընդունել է Սերբիայի նորանշանակ դեսպանին

Էդ. Նալբանդյանն ընդունել է Սերբիայի նորանշանակ դեսպանին

Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր՝ ապրիլի 18-ին, ընդունել է Սերբիայի նորանշանակ դեսպան Դուշան Սպասոյեւիչին (նստավայրը՝ Աթենք)՝ հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:

ԱԳՆ-ի փոխանցմամբ՝ շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ՝ Էդվարդ Նալբանդյանը հաջողություն մաղթեց Դուշան Սպասոյեւիչին իր կարեւոր առաքելության մեջ: Հայաստանի արտգործնախարարը նշեց, որ հայ ժողովուրդը ամենաջերմ զգացմունքներն է տածում սերբ ժողովրդի նկատմամբ, ինչը հիմնված է միահյուսված պատմության, մշակութային ընդհանրությունների եւ փոխադարձ համակրանքի վրա: Նախարար Նալբանդյանը շեշտեց, որ երկու երկրների հարաբերությունների զարգացման առումով առկա է մեծ ներուժ, եւ հույս հայտնեց, որ համատեղ քայլեր կձեռնարկվեն այդ ներուժն օգտագործելու ուղղությամբ։

Շնորհակալություն հայտնելով ընդունելության եւ բարեմաղթանքների համար՝ դեսպան Սպասոյեւիչն ընդգծեց, որ Սերբիան ցանկանում է առավել ամրապնդել եւ ընդլայնել բարեկամ Հայաստանի հետ համագործակցությունը, ու վստահեցրեց, որ առավելագույն ջանքեր կներդնի՝ հայ-սերբական հարաբերություններին նոր լիցք հաղորդելու ուղղությամբ:

Երկուստեք կարեւորվեց իրավապայմանագրային դաշտի ընդլայնումը, մուտքի արտոնագրային ռեժիմի ազատականացումը, տարբեր ոլորտներում համագործակցության ամրապնդման նպատակով գործնական քայլերի իրականացումը: Անդրադարձ արվեց միջազգային կառույցներում համագործակցությանը։

Այս խորագրի վերջին նյութերը