Լրահոս

22.04.2017 18:28


57-ամյա Սուսաննան հետախուզվում էր Լեհաստանի իրավապահների կողմից

57-ամյա Սուսաննան հետախուզվում էր Լեհաստանի իրավապահների կողմից

Ոստիկանությունից հայտնում են, որ Երևան քաղաքի վարչության և Էրեբունու բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ ապրիլի 21-ին, ժամը 13-ին, Երևանի Ավանեսովի փակուղու 7 շենքի մի հասցեում հայտնաբերվել և բերման է ենթարկվել 1960 թ. ծնված Սուսաննա Ք.-ն, որը Լեհաստանի Հանրապետության իրավապահ մարմինների կողմից ազգային մակարդակով հետախուզվում էր ապրանքային նշանն ապօրինի օգտագործելու մեղադրանքով:
Հայտնաբերման մասին հայտնվել է ՀՀ Ինտերպոլի ԱԿԲ, Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազություն:

Այս խորագրի վերջին նյութերը