Լրահոս

22.04.2017 20:52


Գյումրիում հայտնաբերվել է ռուս զինծառայողի դի․ կա ձերբակալված (տեսանյութ, լրացված)

Գյումրիում հայտնաբերվել է ռուս զինծառայողի դի․ կա ձերբակալված (տեսանյութ, լրացված)

Այսօր Գյումրիի Կուրսկի հրապարակում գտնվող «Արգո» խանութի մոտ ռուս զինծառայողի դի է հայտնաբերվել: Պարզվել է, որ մահացածը ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող 1996թ․ ծնված Դմիտրի Յալպաևն է:

Նրա պարանոցի շրջանում սուր կտրող, ծակող գործիքից ստացած վնասվածքներ են եղել։

Հարուցվել է քրեական գործ՝ 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։

Դատախազությունից տեղեկացնում են, որ սպանությունը կատարելու կասկածանքով ձերբակալվել է մեկ անձ։

***

Նախնական քննությամբ պարզվել է, որ կասկածյալն ունի հոգեկան առողջության հետ կապված որոշ խնդիրներ։ Մասնավորապես՝ զինվորական ծառայության ընթացքում՝ 2016 թվականի նոյեմբերին, մի քանի անգամ կատարել է ինքնախեղում, եւ նեղ մասնագիտական հետազոտման նպատակով տեղափոխվել է ՀՀ ՊՆ Երևանի կայազորային հոսպիտալի հոգեբուժական բաժանմունք: Նրա նկատմամբ նշանակվել է ռազմաբժշկական և դատահոգեբուժական ամբուլատոր համալիր փորձաքննություն:
2017թ. մարտի 9-ին ՀՀ ՔԿ ԶՔԳՎ 9-րդ կայազորային քննչական բաժնում ստացվել է թիվ 12 եզրակացությունը, համաձայն որի նրա մոտ փորձաքննության ժամանակ հայտնաբերվել են հոգեկան որոշ խանգարումներ,որի արդյունքում ճանաչվել է սահմանափակ մեղսունակ եւ ոչ պիտանի զինվորական ծառայության համար խաղաղ ժամանակ։ Պաշտպանության նախարարի հրամանով 2017 թվականի մարտին նա զորացրվել է:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը