Լրահոս

22.04.2017 21:27


Վաղարշապատում 60-ամյա տղամարդը, խմելով «Բ-58» տեսակի թթվային միացություն, հիվանդանոցում մահացել է

Վաղարշապատում 60-ամյա տղամարդը, խմելով «Բ-58» տեսակի թթվային միացություն, հիվանդանոցում մահացել է

Երեկ՝ ապրիլի 21-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 09։30-ի սահմաններում Վաղարշապատի բժշկական կենտրոնից ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ «սուր էկզոգեն թունավորում ՖՕՄ-ով» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի տղամարդ։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, պարզվել է, որ հիվանդանոց տեղափոխվածը Դողս գյուղի բնակիչ՝ 60-ամյա Գուրգեն Գեղամյանն էր, ով նույն օրը, ժամը 09։00-ի սահմաններում, իրենց տանը դեռևս չպարզված հանգամանքներում խմել է «Բ-58» տեսակի թթվային միացություն։ Հիվանդանոցում բժիշկները հայտնել են, որ Գ. Գեղամյանը ի վիճակի չէ բացատրություն տալու։

Այսօր՝ ապրիլի 22-ին, գիշերը ժամը 02։10-ի սահմաններում Գ. Գեղամյանը հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով՝ մահացել է։

Փաստի առթիվ ոստիկանության Վաղարշապատի բաժնում հետաքննություն է սկսվել։

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը