Լրահոս

22.04.2017 22:15


Քարագլուխում քամին վնասել է տան տանիքը

Քարագլուխում քամին վնասել է տան տանիքը

Ապրիլի 22-ին, ժամը 16:13-ին ԱԻՆ-ում տեղեկություն է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Քարագլուխ գյուղի տներից մեկի ծածկը քամուց ամբողջությամբ վնասվել է:

Դեպքի վայր է մեկնել Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ Մ-10 ավտոճանապարհի Գետափ-Մարտունի հատվածի 20-րդ կմ-ի մոտակայքում գտնվող բնակելի տան տանիքի թիթեղյա ծածկը (50 քմ) քամուց ամբողջությամբ վնասվել է:

Ստացված տեղեկությունը փոխանցվել է մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետին, ով տեղեկացրեց, որ մարզպետարանում կստեղծվի հանձնաժողով վնասի չափերը որոշելու համար, ոստիկանության մարզային վարչության օպերատիվ հերթապահին, գյուղապետին և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի ներկայացուցչին:

Այս խորագրի վերջին նյութերը