Աշխարհ

23.04.2017 10:00


Ֆրանսիայում նախագահական ընտրություններ են

Ֆրանսիայում նախագահական ընտրություններ են

Ապրիլի 23-ին Ֆրանսիայում նախագահական ընտրությունների առաջին փուլն է։ Երկրորդ փուլը մայիսի 7-ին է նախատեսված։

Ֆրանսիայի նախագահն ընտրվում է ուղիղ գաղտնի քվեարկությամբ՝ մեծամասնական ընտրակարգով և երկու փուլով։ Առաջադրվել է 11 թեկնածու։

Քվեարկելու իրավունք ունի շուրջ 47 մլն քաղաքացի։ Գործում է 66500 ընտրատեղամաս։

Հաղթող թեկնածուն առաջին կամ երկրորդ փուլում պետք է ստանա ձայների բացարձակ մեծամասնությունը, սակայն սկսած 1958 թվականից՝ Ֆրանսիայի 5-րդ հանրապետության պատմության ողջ ընթացքում, դեռ որևէ մեկին չի հաջողվել հաղթել առաջին փուլում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը