Լրահոս

23.04.2017 20:10


Արփի գյուղի սկզբնամասում գտնվող գազալցակայանում ավտոմեքենա է պայթել, կան զոհ և տուժածներ

Արփի գյուղի սկզբնամասում գտնվող գազալցակայանում ավտոմեքենա է պայթել, կան զոհ և տուժածներ

Ապրիլի 23-ին, ժամը 17:20-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Արփի գյուղի սկզբնամասում գտնվող գազալցակայանում ավտոմեքենա է պայթել, կան զոհ և տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ Մ-2 Երևան-Մեղրի ավտոճանապարհի 113-րդ կմ-ի հատվածում լիցքավորման ժամանակ պայթել է 1973 թ. ծնված Ռ. Գ.-ին պատկանող «Chery» մակնիշի 35 DC 781 պետհամարանիշի ավտոմեքենայի գազաբալոնը, ինչի հետևանքով ստացված մարմնական վնասվածքներից լցակայանի աշխատակից 1983 թ. ծնված Ա. Կ.-ը տեղում զոհվել է։

Մինչփրկարարների կանչի վայր հասնելը՝ գազալցակայանի տարածքից Եղեգնաձորի ԲԿ են հոսպիտալացվել 1989 թ. ծնված Մ. Հ.-ը և 1983 թ. ծնված Գ. Հ.-ը:

Բժիշկները Մ․ Հ.-ի առողջական վիճակը գնահատել են ծանր, իսկ Գ․ Հ.-ը՝ բավարար:

Այս խորագրի վերջին նյութերը