Աշխարհ

26.04.2017 14:43


ԱՄՆ խոշորագույն միջուկային սուզանավը կայանել է Հարավային Կորեայում (տեսանյութ)

ԱՄՆ խոշորագույն միջուկային սուզանավը կայանել է Հարավային Կորեայում (տեսանյութ)

Ապրիլի 25-ին հարավկորեական հեռուստաալիքներից մեկը հրապարակել է տեսանյութ, որտեղ երևում է Հարավային Կորեայի Բուսան նավահանգստում կայանած ամերիկյան «Միչիգան» խոշորագույն միջուկային սուզանավը: Կորեական թերակղզուն է մոտենում նաև ԱՄՆ ԶՈւ մեկ ավիակիր նավ: Այս մասին գրում է razm.info–ն։

Ամերիկյան CNN հեռուստաընկերության հաղորդմամբ՝ սա կապված է վերջին շրջանում ԱՄՆ և Հյուսիսային Կորեայի միջև հարաբերությունների խիստ լարմամբ: Վերջին օրերին Հյուսիսային Կորեան նշում է իր բանակի ստեղծման 85-ամյակը: Միջոցառումների շրջանակներում անցկացվել են խոշորամասշտաբ հրետանային վարժանքներ:

Բացի այդ, Հյուսիսային Կորեան հայտարարել էր ևս մեկ միջուկային մարտագլխիկով բալիստիկ հրթիռի փորձարկման նպատակների մասին: Ամերիկյան լրատվամիջոցը հիշեցնում է, որ ավելի վաղ այս ամսվա ընթացքում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ ամերիկյան կողմը սուզանավերի նավախումբ է ուղարկում Կորեա:

«Միչիգան» միջուկային սուզանավի սպառազինությունում առկա է 154 միավոր Tomahawk թևավոր հրթիռ: Բացի այդ, սուզանավը տեղափոխում է ԱՄՆ բանակի հատուկ նշանակության ուժերի հրամանատարության 66 հատուկ ջոկատայինների:

Մանրամասները՝ razm.info–ում։

Այս խորագրի վերջին նյութերը