Լրահոս

30.04.2017 12:38


Գյումրիում ձերբակալվել է 49–ամյա տղամարդը, ով կասկածվում է երիտասարդ աղջկա և մանկահասակ երեխայի նկատմամբ բռնաբարություն կամ բռնաբարության փորձ կատարելու մեջ

Գյումրիում ձերբակալվել է 49–ամյա տղամարդը, ով կասկածվում է երիտասարդ աղջկա և մանկահասակ երեխայի նկատմամբ բռնաբարություն կամ բռնաբարության փորձ կատարելու մեջ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ ապրիլի 29-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության քննիչի որոշմամբ ձերբակալվել է Գյումրի քաղաքի Կոստոյան փողոցի 5 տան հանրակացարանի բնակիչ, 49-ամյա Արտյոմ Սարգսյանը: Վերջինս կասկածվում է 2 հոգու նկատմամբ բռնաբարություն կամ բռնաբարության փորձ կատարելու մեջ:

Գ. Շամշյանի տեղեկութուններով՝ Ա. Սարգսյանը, ով նախկինում եղել է դատապարտված՝ դանակի սպառնալիքի տակ առաջարկել է անառակաբարո գործողություններ կատարել 25-ամյա Ալվարդ Հ.–ի նկատմամբ, սակայն, տեսնելով, որ մերժում է ստանում՝ սկսել է բռունցքներով հարվածներ հասցնել Ալվարդին, իսկ հետո դանակը պահել է պարանոցին, պատառոտել հագուստը և ցանկացել Ալվարդի կամիքին հակառակ սեռական հարաբերություն ունենալ նրա հետ: Պարզվել է նաև, որ նա փորձել է նաև անառակաբարո գործողություններ կատարել մանկահասակ Մ. Ս.-ի նկատմամբ, սակայն դա նույնպես, իր կամքից անկախ, տեղի չի ունեցել:

Նշանակվել են մի շարք փորձաքննություններ:

Այս խորագրի վերջին նյութերը