Լրահոս

30.04.2017 12:42


Երևանում բախվել են զինվորականի ВАЗ 111 093-ը, բեռնատարն ու Hyundai-ը

Երևանում բախվել են զինվորականի ВАЗ 111 093-ը, բեռնատարն ու Hyundai-ը

Երեկ՝ ապրիլի 29-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:10-ի սահմաններում Գևորգ Չաուշ և Մելքումով փողոցների խաչմերուկում բախվել են ВАЗ 111 093 մակնիշի 13 ՕԼ 652 համարանիշի, Shacman մակնիշի 930 ՕP 61 համարանիշի և Hyundai մակնիշի 33 DP 401 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան:

Տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել ВАЗ 111 093-ի վարորդին, ով զինվորական է: Վերջինը հրաժարվել է հիվանդանոց մեկնելուց՝ հայտարարելով, որ իր ինքնազգացողությունը լավ է:

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը զինվորականն է եղել, սակայն այդ տեղեկությունը կպարզվի ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի սպայական ջոկի տեսուչի կողմից նշանակված մի շարք փորձաքննություններ կատարելուց հետո:

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը